Ալիևն ու Էրդողանը չեն գա Հայաստան
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները չեն ցանկանում քարոզչական գործիք դառնալ Նիկոլ Փաշինյանի ձեռքին։ Հիշեցնենք, պաշտոնական Երևանն ավելի վաղ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին հրավիրել էր մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Հայաստանում 2026 թվականի մայիսին։
Ադրբեջանական լրատվամիջոցները շտապեցին նշել, թե Ալիևը մերժել է մասնակցել հանդիպմանը։ Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած «Կալիբրը» գրել էր, թե բարձր մակարդակի այցն առանց ստորագրված համաձայնագրի պարտավորությունների կատարման վաղաժամ է։ Ի պատասխան՝ հենց երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե Երևանն ակնկալում է, որ թե՛ Ադրբեջանի, և թե՛ Թուրքիայի նախագահները հաջորդ տարի կժամանեն Երևան՝ մասնակցելու գագաթնաժողովին։ Ի վերջո, Բաքվից պաշտոնապես հաստատեցին, որ Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե ադրբեջանական կողմը չի կարծում, որ ներկա պայմաններում ամենաբարձր մակարդակով այս միջոցառմանը մասնակցելը հնարավոր կլինի։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ պաշտոնական հրավեր նամակ Ալիևին դեռևս չի ստացվել։
Ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիայից առայժմ հստակություն չեն մտցրել։ Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտարարել են, թե Էրդողանի մասնակցության հարցում որոշակիություն չկա և կլինի միջոցառման օրվան ավելի մոտ։ Բայց ամենայն հավանականությամբ, Էրդողանն էլ հետևելու է Ալիևի քայլին և չժամանի Հայաստան։ Փաշինյանը թուրքական պետությունների ղեկավարների այցը փորձելու էր ներկայացնել իր խաղաղության քաղաքականության ծիրում և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոր դիվիդենտներ ստանալ։ Բայց, ինչպես ակնհայտ է, նրա այս ձգտումը ձախողվեց։
Արսինե Ստեփանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց