Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Փաշինյանի իշխանությունը հաջորդ փուլում կփորձի Մայր Աթոռը ներկայացնել որպես «հին համակարգի» կենտրոն և արդարացնել nւժային ներխnւժումը եկեղեցու տարածք․ Սուրենյանց

Փաշինյանի «հոգևոր հեղափոխությունը»՝ աշխարհիկ պետության կործանման հետևանքով

Հովհաննավանքի այսօրվա «պատարագին» մասնակցել է նկատելիորեն ավելի քիչ մարդ, քան նախորդ կիրակի։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Սակայն հանրային հետաքրքրության նվազումը ոչ թե սթափեցրեց իշխանությանը, այլ դարձավ ազդակ՝ առավել կոշտացնելու հակաեկեղեցական, հակասահմանադրական հռետորաբանությունը։

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ մասնակցեց կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա) մատուցած պատարագին՝ դրանով փաստացի անտեսելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնակարգը և խախտելով պետության աշխարհիկ բնույթի սահմանադրական սկզբունքը։

Մայր Աթոռը դեռ նախորդ շաբաթ այդ գործողությունը որակել էր որպես «հոգեկործան նախաձեռնություն»՝ ընդգծելով, որ դա ոչ թե հավատքի դրսևորում է, այլ՝ եկեղեցու պառակտման և հոգևոր ինստիտուտի նկատմամբ քաղաքական վերահսկողություն հաստատելու փորձ։

Այսօր Փաշինյանը տեսաուղերձով կրկին խոսել է Մայր Աթոռը «ազատելու» մասին՝ իր քաղաքական հաշվարկը փաթեթավորելով «հոգևոր նորոգման» բառապաշարով։

Իրականում, դա իշխանության լեգիտիմության նոր աղբյուր գտնելու անհաջող փորձ է՝ հանրային վստահության կորստի պայմաններում։

Որևէ ողջամիտ իշխանություն՝ բախվելով հասարակական դիմադրության և վստահության անկման փաստին, կդադարեցներ նման վտանգավոր արկածախնդրությունը։

Բայց Փաշինյանի իշխանությունը գործում է այլ տրամաբանությամբ՝ քաղաքական ձախողումները փոխարինելով հոգևոր թեմաներով մանիպուլյացիայով։

Հանրային հեռուստատեսությամբ Հովհաննավանքի պատարագի ուղիղ հեռարձակումը դրա ամենաբացահայտ օրինակն է․ պետությունը, իր մեդիա ռեսուրսներով, զբաղված է ոչ թե հասարակության իրազեկմամբ, այլ՝ պետական քարոզչությամբ և հասարակությանը բևեռացնելով:

Արդեն ակնհայտ է, որ այս գործընթացը չի սահմանափակվելու խորհրդանշական ժեստերով։

Փաշինյանի իշխանությունը հաջորդ փուլում կփորձի Մայր Աթոռը ներկայացնել որպես «հին համակարգի» կենտրոն և արդարացնել ուժային ներխուժումը եկեղեցու տարածք։

Թիրախը նույնն է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Եկեղեցու նկատմամբ բռնաճնշումը ոչնչացնում է պետության աշխարհիկ բնույթը և խարխլում սահմանադրական հիմքերը։

Փաշինյանը կհաջողի միայն այն դեպքում, եթե ընդդիմությունը ներքաշվի բախումների սցենարի մեջ՝ դրանով իսկ «սնուցելով» Փաշինյանի ապօրինի ռեպրեսիաները։

Սակայն եթե ընդդիմադիր դաշտը կարողանա ձևավորել այլընտրանքային օրակարգեր, միավորել հասարակությանը և Փաշինյանին մեկուսացնել իր հակասահմանադրական ճահճում, այս գործընթացը կվերածվի իշխանության քաղաքական վախճանի։

Եկեղեցին իր պայքարը պետք է տանի ոչ թե դիմային հակահարվածի, այլ ժամանակի ու տարածության մեջ․ նրա հաղթանակը հնարավոր է զուսպ արժանապատվությամբ, ասիմետրիկ քայլերով, հասարակության հետ արդյունավետ կոմունիկացիայով և ներքին վերափոխման միջոցով։

Աշխարհիկ պետության կործանումը սկսվում է հենց այն պահին, երբ իշխանությունն իրեն վերապահում է որոշելու՝ ով է «իսկական հավատացյալը»։

Այդ սահմանն անցած իշխանությունը այլևս չի կարող պաշտպանել ոչ հավատքը, ոչ պետությունը։

Փաշինյանի նախաձեռնածը ոչ թե հոգևոր շարժում է, այլ պետական ինստիտուտների ապամոնտաժման գործընթաց»,-գրել է նա։