ՌԴ վարչապետը երկօրյա այցով ժամանել է Չինաստան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկօրյա այցով ժամանել է Չինաստան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հանգչժոու օդանավակայանում։ Ռուսաստանի վարչապետին դիմավորել են Չժեցզյան նահանգի նահանգապետ Լյու Ցզեին, Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը և Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը։
Այցի առաջին օրը կնվիրվի Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների 30-րդ կանոնավոր հանդիպմանը, որի ընթացքում Միշուստինը Հանչժոուում կհանդիպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Ցզյանի հետ։
Այցի երկրորդ օրը, ըստ ծրագրի, կանցկացվի Պեկինում, որտեղ Միշուստինը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Առաջիկա հանդիպումների ընթացքում կքննարկվեն Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների ամրապնդման, համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետ կապված հարցեր:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը մեծ նշանակություն է տալիս այս այցին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...