ՔՊ արբանյակ կուսակցությունը՝ ընդդեմ կաթողիկոսի հարազատների
Վաղարշապատում նախընտրական քարոզարշավի ամենաթեժ օրերն են. մասնակից կուսակցությունները հանրությանը ներկայացնում են իրենց մոտեցումները, տեսլականները, փորձում են ստանալ քաղաքացիների աջակցությունը։ Բայց մասնակից կուսակցություններից մեկը զբաղված է պարզ սադրանքներով և կեղծ «գործ տալով»։ Ավելի վաղ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը։
Հաշվված ժամեր անց քննչականը քրեական վարույթ է հարուցել Ոսկեհատ գյուղի նախկին գյուղապետի և նրա որդու դեմ. 68-ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացվել։ Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով՝ Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ։
Զոհրաբյանը տեսանյութ է ներկայացրել, որտեղ որևէ միջադեպ արձանագրված չէ։ «Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին, ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը։ Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել։ Այս բոլորը տեսագրված է»,–նշված է գրառման մեջ։
Իշխանությունը Վաղարշապատի ընտրություններն օգտագործում է առաջին հերթին ամենայն հայոց կաթողիկոսին վնասելու համար, իսկ որպես գործիք օգտագործում է հենց Արամ Զ. Սարգսյանի գլխավորած կուսակցությանը, որն էլ հաճույքով դարձել է Փաշինյանի համար գործ սարքողը։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց