Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Հրապարակել Մանիֆեստ-համաձայնագիր. ԱԺՄ-ի առաջարկն ընտրություններին պատրաստվող ընդդիմադիր ուժերին

Ս․թ․ նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության վարչության նիստ, որը նախագահել է Վազգեն Մանուկյանը։

Նիստի օրակարգային գլխավոր հարցը եղել է ներքաղաքական իրավիճակը և 2026 թ․ կայանալիք խորհրդարանական ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերի մասնակցությունը։

Վարչության անդամներից շատերը կարծիք են հայտնել, որ ընդդիմադիր ուժերը հնարավոր են համարում Գյումրիի սցենարով իշխանափոխության հասնելը: Արձանագրվել է, որ չնայած Նիկոլ Փաշինյանի վարկանիշը վերջին շրջանում աննախադեպ անկում է ապրել, այնուամենայնիվ 2026 թվականի ընտրությունները Գյումրիի հետ համեմատելը տեղին չէ, քանի որ ի տարբերություն Գյումրիի՝ այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար քաղաքական կենաց-մահու հարց է, և նրանք կդիմեն բոլոր միջոցներին, այդ թվում՝ անօրինական, որպեսզի վերարտադրեն իրենց իշխանությունը:

Նաև ընդգծվել է, որ ցավոք ո՛չ Հայաստանում, ո՛չ միջազգային կառույցերի կողմից չկա այս իշխանության անօրինականությունները զսպող որևէ մեխանիզմ կամ ուժ, հատկապես, որ արտաքին որոշ ուժեր շահագրգռված են, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակվի, և Հայաստանը մնա թույլ և կախյալ վիճակում:

Վարչության նիստում արձանագրվել է, որ չնայած Նիկոլ Փաշիյանն ունի խիստ ցածր վարկանիշ, նա հասարակությանն առաջարկում է Հայաստանի ապագայի վերաբերյալ կոնկրետ պրոյեկտ, որն է՝ հրաժարվել մեր պատմությունից, ազգային երազանքներից ու հավակնություններից, գնալ միակողմանի զիջումների և այդ ամենի դիմաց ստանալ խաղաղություն։

Որքան էլ հասկանալի է այդ պարզունակ պրոյեկտի կործանարար լինելը, այնուամենայնիվ ժողովրդի ինչ-որ հատված դա ընդունում է։ Միաժամանակ ժողովրդի այդ հատվածն ընդդիմադիրների ցանկացած առաջարկ ընկալում է որպես վտանգ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությանը»։

Քննարկման ընթացքում ԱԺՄ վարչության կողմից ձևավորվել է առաջարկ՝ ուղղված ընտրություններին մասնակցել պատրաստվող ընդդիմադիր այն ուժերին, որոնք վտանգավոր են համարում Նիկոլ Փաշինյանի պրոյեկտը։

Առաջարկը հետևյալն է՝ հրապարակել ընդհանուր Մանիֆեստ-համաձայնագիր (սա ընտրական ծրագիր չէ, այլ գլոբալ պրոյեկտ, որտեղ ներկայացված են մեր պետության և ժողովրդի նպատակները, այսինք Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի պրոյեկտը: Ընդ որում՝ այդ պրոյեկտն իրագործելու ճանապարհները յուրաքանչյուր ուժի համար կարող են լինել տարբեր, որոնք կարտահայտվեն արդեն նրանց նախընտրական ծրագրերում)։

Ընդդիմադիր այդ ուժերը պետք է հայտարարեն, որ լինելով տարբեր քաղաքական թիմերում և ունենալով տարբեր քաղաքական հայացքներ, քաղաքական կենսագրություն ու գաղափարներ՝ համախմբվում են այդ Մանիֆեստ-համաձայնագրի շուրջ, որը պետք է դառնա Նիկոլ Փաշինյանի կործանարար պրոյեկտի հակակշիռը։ Պետք է նաև հասարակությանը ներկայացնել ու բացատրել այդ պրոյեկտը՝ որպես այլընտրանք:

Համաձայնագրում պետք է նշված լինի, որ ընդդիմադիր այդ ուժերը նախընտրական ժամանակահատվածում պայքարելու են միասնաբար (հանրահավաքներ, հայտարարություններ և այլն)՝ ձևավորելով այն միասնական ուժը, որը խոչընդոտելու է Նիկոլ Փաշինյանի անօրինականությունները և համախմբելու է ժողովրդին իր ապագայի շուրջ՝ դառնալով այլընտրանքային իշխանություն և փաստացի երկրում ստեղծելով երկիշխանություն:

Այնուհետև ընտրություններին մասնակցելով առանձին-առանձին և ներկայացնելով իրենց ծրագրերը՝ այդ ուժերը խորհրդարանում շարունակելու են միասնական պայքարը, որպեսզի ձևավորեն իշխանություն: Իսկ եթե այս կամ այն պատճառով սկսվեն հետընտրական զարգացումներ, ապա պետք է կրկին այդ պայքարում հանդես գան միասնաբար՝ որպես Հայաստանի ապագան վտանգող իշխանության դեմ մեկ միասնական հզոր ուժ:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ ԱԺՄ վարչությունը որոշել է այս մոտեցումներն ու առաջարկը քննարկել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ: