Իշխանությունը դեռ չի կորցրել ռուսական ալիքները փակելու հույսը
Հայաստանի գործող իշխանությունը դեռ չի կորցրել ռուսական ալիքները փակելու հույսը, բայց դա մտադիր է անել ոչ թե արագացված ընթացակարգով, այլ միջպետական համաձայնագրի ժամկետը լրանալուց հետո։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հայտնել է, թե Հայաստանի հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված որևէ ահազանգ վերջին ամիսներին չի ստացել։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, անդրադառնալով հարցին, թե ռուսական հեռուստաալիքները շարունակելո՞ւ են հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում, ասել է, թե այս փուլում նման հարցադրում դեռևս չեն դրել գործընկերների առաջ։
Նախարարի խոսքով՝ վերջին ամիսներին դրա առիթը պարզապես չի եղել։ Նա հույս է հայտնել, որ կողմերը կկատարեն պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Ըստ Հայրապետյանի՝ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կառավարությունը որոշում կկայացնի, թե արդյոք երբևէ կդիտարկի որևէ միջազգային հեռուստաալիքի հեռարձակում հանրային մուլտիպլեքսով, թե ոչ։ Նախարարի անձնական կարծիքով՝ հանրային մուլտիպլեքսով միջազգային հեռուստաալիքների հեռարձակումն այնքան էլ նպատակահարմար չէ։
Միջպետական համաձայնագիրը ստորագրվել է 2020 թ. դեկտեմբերի 30-ին։ Եթե մինչ վերջերս իշխանություններն ավելի հակված էին համաձայնագիրը միակողմանի չեղարկելուն՝ ռուսական կողմին մեղադրելով դրա պահանջները չկատարելու մեջ, ապա հիմա փոքր-ինչ թուլացրել են հռետորաբանությունը։ Հաշվի են առել նաև, որ ռուսական ալիքներով վերջին շրջանում փաշինյանական իշխանության հասցեին հնչող քննադատությունների ծավալը նվազել է։ ՔՊ-ն էլ որոշել է առայժմ չսրել իրավիճակը։
Գայանե Արամյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց