Երրորդ ժամկետի մոլորությունը և ժողովրդի մենակության վտանգը
Հայաստանի քաղաքական դաշտում կրկին նկատվում է իշխանական եռուզեռ․ ՔՊ-ում ակտիվ պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին՝ թե՛ հերթական, թե՛ հնարավոր արտահերթ սցենարով։ Քաղաքական շրջանակներում արդեն խոսվում է վարչապետի հնարավոր առաջադրման մասին՝ այն դեպքում, երբ Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել երրորդ ժամկետ, և դա ոչ միայն իրավական, այլև բարոյական սահման է ժողովրդավարական հասարակության համար։
Այսօր Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելը վերածվել է ձևականության։ Երբ բիզնեսմեն Սամվել Կարապետյանին, սրբազաններին, եկեղեցականներին և համայնքապետերին ձերբակալում են միայն այն պատճառով, որ նրանք չեն հանդիսանում իշխող կուսակցության անդամներ կամ չեն կիսում իշխանության գաղափարախոսությունը, խոսել ազատությունների մասին՝ ծաղր է։ Այս ամենը տեղի է ունենում այն դեպքում, երբ Եվրոպական երկրների ներկայացուցիչները լուռ են, և իրենց լռությամբ կարծես օրհնում են այն բռնությունները, որոնք գործադրվում են իրենց իսկ հռչակած ժողովրդավարական արժեքների հաշվին։
Գործող իշխանության պահվածքը ոչ միայն խաթարում է երկրի ներքաղաքական հավասարակշռությունը, այլև վտանգում է ազգային ինքնության հիմնասյուները։ Հայ եկեղեցին՝ դարերով ժողովրդի հոգևոր, ազգային ու բարոյական պահապանը, այսօր հայտնվել է քաղաքական ճնշումների թիրախում։ Իշխանությունը փորձում է ստեղծել իր ենթակայության եկեղեցի՝ խեղաթյուրելով հավատքի և ինքնության սրբությունը։
Այս իրավիճակում ակնհայտ է դառնում՝ եթե այս ուղին շարունակվի, Հայաստանը կհայտնվի խորացող ճգնաժամի մեջ։ Երրորդ ժամկետի գաղափարը միայն իշխանության պահպանում չէ, այն պետականության և հասարակության ապագայի վրա ուղղված հարված է։ Երբ իշխանությունը կորցնում է իր սահմանները և փորձում է հավերժանալ, ժողովուրդը մնում է մենակ՝ առանց պաշտպանների, առանց հավատքի, առանց արժանապատվության։
Ժամանակն է հասկանալու՝ երրորդ ժամկետը ոչ թե իրավական, այլ ազգային-բարոյական գիծ է, որը չպետք է հատվի։ Հայաստանի պատմությունը միշտ պատժել է այն իշխանություններին, որոնք փորձել են հավերժացնել իրենց իշխանությունը ժողովրդի հաշվին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց