Փաշինյանը մնացել է փնթի «կռուտիտ»-ների հույսին
Օրբելին կենտրոնը և հայտնի «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ը նախօրեին ֆորում են հրավիրել, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա ամբողջ ելույթը նվիրված է եղել հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները արդարացնելուն։ Մասնավորապես, պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը Սևանա լիճը անվանում է «Գյոյչա», Փաշինյանը սկսել է խուսանավել։
«Ձեր հարցով իրականում դուք ինձ շատ դժվար վիճակի մեջ եք դնում, ես երկընտրանքի առաջ եմ՝ ձեր հարցին պատասխանելուց առաջ արդյո՞ք ընդգծեմ, որ Ադրբեջանի նախագահի՝ ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև Ադրբեջանի նախագահն ասել է, որ «ցարական քարտեզներում եթե նայենք, Սևանա լիճ չկա, կա այլ անուն», - ասել է Փաշինյանը՝ պնդելով, որ Ալիևը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գյոյչա է, այլ ասել է, որ «եթե նայենք ցարական...»։
Ըստ էության, Փաշինյանի իշխանությունը ինքն էլ անակնկալի է եկել Ադրբեջանի նախագահի այս հայտարարություններից, առավել ևս, որ Ադրբեջանի իշխանությունները վերջին շրջանում բավականին լուրջ աջակցում են Նիկոլ Փաշինյանին․ սահմանին որևէ կրակոց չկա, հռետորաբանությունն էլ, ըստ իշխանությունների, փոխվել է դրական ուղղությամբ։ Բայց Ալիևի հայտարարությունը բավականին լուրջ հարված էր Փաշինյանի հեղինակությանը, և այժմ վերջինս չի կարողանում ոչ արժանապատվորեն արձագանքել Ադրբեջանի նախագահին, ոչ էլ կարողանում է հակադրվել, և արդյունքում մնացել է փնթի «կռուտիտների» հույսին։
Զուր չէ քաղաքական վերլուծաբանների այն գնահատականը, որ խորհրդարանական ընտրություններում Ալիևը ձևակերպեց քվեաթերթիկի բովանդակությունը՝ «Ցանկանո՞ւմ ենք Սևան, թե՞ Գյոյչա», և, ըստ էության, Փաշինյանի «ՔՊ թե՞ պատերազմ» ձևակերպմանը շատ ավելի լուրջ այլընտրանք դարձավ «Ալիևի երկընտրանքը», որի դեպքում Փաշինյանի պարտությունը անխուսափելի է դառնում։
Անահիտ Գասպարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց