Զավթnղական կոնցեպտը նոր թափ է հավաքում Ադրբեջանում. ադրբեջանագետ
«Ադրբեջանի հետքերը Երևանի փողոցներում. Ահա թե ինչպես են հայերը կեղծել պատմությունը, փաստերը բացահայտվել են»։ Այս վերնագրով տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը։ Սա արվել է Ալիևի վերջին «խաղաղասիրական» ելույթից հետո։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Այսինքն՝ հրահանգվել է նոր արշավ սկսել՝ ցույց տալով, որ Հայաստանի դեմ զավթողական հայեցակարգը ուժի մեջ է։ Իհարկե, մի կողմից կարելի է ուղղակի ապշել, թե ինչպես Արցախի դեմ պատերազմ սանձազերծած, Արցախի հայերի դեմ էթնիկ զտում իրականացրած, Հայաստանի դեմ ագրեսիա սանձազերծած, ՀՀ տարածքները օկուպացրածները այսքան անթաքույց ցույց են տալիս իրենց ծրագրերը, բայց մյուս կողմից էլ հասկանալի է՝ իրենց ՀՀ իշխանությունները մաքրում են բոլոր պատերազմական հանցագործություններից, անհարկի զուգահեռներով «նորմալ» դարձնում իրենց զավթողական պահանջները՝ առնվազն ականջի համար «ընդունելի»։
Դե իսկ ինչո՞ւ չո՛գևորվեն, չէ՞ որ ՀՀ ղեկավարը բոլոր միջազգայիններին ասում է՝ խաղաղությունը եկել է, բանակի հետ կապված էլ «ֆանտաստիկ» ռեֆորմներ են անում։ Այնպես որ, զավթողական կոնցեպտը նոր թափ է հավաքում Ադրբեջանում»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց