Հայ պատվիրակների արդյունքները Շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունում
Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող 2025 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է ընդամենը երկու խաղափուլ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
7 խաղափուլից հետո մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը ունի 5.5 միավոր և կիսում է 2-3-րդ հորիզոնականները: Նույն տարիքային խմբում միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 5 միավոր և կիսում է 4-11-րդ հորիզոնականները:
Մինչև 16 տարեկան պատանիների խմբում միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը ունի 5.5 միավոր և գտնվում է 4-րդ հորիզոնականում: Նույն տարիքային խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը ունի 5 միավոր և կիսում է 5-18-րդ հորիզոնականները:
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 5.5 միավոր և կիսում է 4-8-րդ հորիզոնականները: Նույն տարիքային խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը ունի 5 միավոր և կիսում է 9-17-րդ հորիզոնականները:
Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Համլետ Հարությունյանը ունի 5 միավոր և կիսում է 9-20-րդ հորիզոնականները:
Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Դավիթ Դալալոյանը ունի 5.5 միավոր և կիսում է 4-6-րդ հորիզոնականները: Նույն տարիքային խմբում Մանվել Վարդանյանը ունի 5 միավոր և կիսում է 7-15-րդ հորիզոնականները:
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Անի Ավետիսյանը ունի 5 միավոր և կիսում է 8-13-րդ հորիզոնականները:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»