Ես չեմ մասնակցելու Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին. Թրամփ
G 20 գագաթնաժողովը չպիտի լինի Հարավային Աֆրիկայում, ես այնտեղ չեմ գնալու, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մայամիում կայացած բիզնես ֆրումի ժամանակ:
«Երկար տարիներ Մայամին ապաստան է եղել Հարավային Աֆրիկայի կոմունիստական ռեժիմից փախչողների համար։ Նայեք, թե ինչ է կատարվում այդ երկրի որոշ մասերում՝ շատ վատ է։ Նայեք Հարավային Ամերիկային, թե ինչ է կատարվում այնտեղ», - ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նշել է, որ Հարավային Աֆրիկան չպիտի լինի G20 անդամ երկրում տեցի ունեցող իրադարձությունների պատճառով:
«Մենք G20 հանդիպում ունենք նախատեսված Հարավային Աֆրիկայում, բայց, անկեղծ ասած, այդ երկիրը այլևս չպետք է լինի G20-ի անդամ։ Ես այնտեղ չեմ գնալու, ես արդեն ասել եմ նրանց՝ ես չեմ ներկայացնելու մեր երկիրը այդ գագաթնաժողովում։ Այն այնտեղ չպետք է լինի։ Պարզապես նայեք, թե ինչ է կատարվում Հարավային Ամերիկայի և աշխարհի տարբեր մասերում», - ընդգծել է Թրամփը։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...