Ցորենի գնացքներն ու իշխանականների ցնծագին աղմուկը
Ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ «Դեպի Հայաստանի բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման և տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ։ Այն հանդիսանում է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումներից մեկը՝ նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանը», - ասված է վարչապետի աշխատակազմի հայտարարությունում։
Իշխանական քարոզչամեքենան և պաշտոնյաները այնպիսի աղմուկ-աղաղակ են բարձրացրել, որ կարծես պատմական հաղթանակ են տարել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ցորենի առաքումը պատմական քայլ է որակել, միևնույն ժամանակ նշել, թե ցորենը գնել է մասնավոր ընկերություն և տեղափոխել Հայաստան։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն էլ հայտնել է, որ մինչև 2026 թ. հունվարի վերջ նախատեսվում է Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխել ցորենով լի ևս 132 երկաթուղային վագոն։ Քննարկվում է նաև այլ բեռների տեղափոխումը։ Առաջիկայում էլ Հայաստան կհասնի ղազախական ցորենը։
Ցորենի շուրջ նման ցնծությունը արդարացված կլիներ միայն մի դեպքում, եթե Հայաստանը լիներ ինքնաբավ երկիր, և մեր ցորենը գնացքով արտահանվեր այլ երկիր։ Կամ էլ՝ ռուսական և ղազախական ցորենի ներմուծումից հետո հացի և հացամթերքների գինը նվազեր։ Մինչդեռ նման հեռանկարի հույսերը խիստ մշուշոտ են։ Հանրությունն ինչպես թանկ գնով գնել է հացը, այնպես էլ շարունակելու է, իսկ արդյունքում հարստանալու են մերձիշխանական օլիգարխներն ու նրանց հովանավորները։ Սննդի անվտանգության մասին խոսելն էլ ավելորդ է։
Անի Արզումանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց