Հայաստանը ներկայացնող երեք գրոսմայստերները դուրս են եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ
Հայաստանը ներկայացնող երեք գրոսմայստերները՝ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը, դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ: Այս մասին հայտնում են շախմատի ֆեդերացիայից։
Երրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Թուրքիան ներկայացնող գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազի հետ:
Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ:
Գաբրիել Սարգսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Դիպտայան Գոշի հետ:
Երրորդ փուլ են անցել նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը։ Լևոնի մրցակիցն է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող գրոսմայստեր Սալեմ Սալեհը, իսկ Սամուելի մրցակիցը՝ ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Եվգենի Նայերը:
Երրորդ փուլի առաջին խաղը կմեկնարկի նոյեմբերի 7-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»