Երրորդ նախագահի հարցազրույցը ցնցակաթվածի է հասցրել Փաշինյանին
Գրեթե մեկ տասնյակ ֆեյսբուքյան գրառում և տեսանյութ։ Նիկոլ Փաշինյանը կարծես ողջ գիշեր չի քնել, դիտել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը և վաղ առավոտից գրառումների շարք սկսել՝ վիրավորական արտահայտություններ անելով թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Հայաստանի մյուս նախագահների հասցեին։ Ընդհուպ վերջիններիս մեղադրելով 44-օրյա պատերազմի պարտության մեջ։
Գործող իշխանության պարագլխի այս ցայտնոտային վարքը արդեն սեփական կուսակիցների մոտ է լուրջ մտահոգություններ առաջացրել։ Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին կանչելով հրապարակային բանավեճի՝ Փաշինյանն իրականում միայն մեկ նպատակ է հետապնդում՝ իր հիստերիկ ջղաձգումներով ուղիղ եթերում խլացնելու նախկին նախագահների խոսքը՝ հիստերիկությամբ և լաչառությամբ փորձելով հաղթանակ կորզել։ Իսկ նրանց բավականին հաշվարկված և ողջամիտ արձագանքին, ինչպես նաև բացահայտումներին, պատասխանում է կոնկրետ ջղաձգությամբ ու վիրավորանքներով։
Ըստ էության, սա վկայում է, որ գործող իշխանությունները, որքան էլ փորձում են իրենց բավականին ամուր ցույց տալ, իրականում չափազանց խոցելի են, և ընդդիմության լավ աշխատանքի, հանրությանը իրականությունը ներկայացնելու դեպքում, հնարավոր կլինի Հայաստանում հասնել իշխանափոխության։
Լիլիթ Բադալյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց