Եկեղեցին չի խաղա Փաշինյանի թելադրած օրակարգով
Փաշինյանական քարոզչամեքենան օրեր առաջ կեղծ տեղեկություններ էր տարածել, իբր նոյեմբերի սկզբին կայանալիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի է ունենալու Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը։ Փորձում էին Վեհափառին պարտադրել հրաժարական ներկայացնել։ Նոյեմբերի 4-7-ը տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը՝ Գարեգին Երկրորդի նախագահությամբ, իսկ նիստերը վարել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Թեպետ նիստերը փակ են եղել, բայց տարածած հայտարարությունը վկայում է, որ Մայր Աթոռը ամենևին էլ մտադիր չէ խաղալ Նիկոլ Փաշինյանի կանոններով և, ընդհակառակը, բավական վճռական է։ Դատապարտելով եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգությունները և ճնշումները՝ Գերագույն հոգևոր խորհուրդը նշել է, թե եկեղեցականներին առաջադրված մեղադրանքները և խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա և հակասում են արդար դատաքննության իրավունքին։
Հոգևոր խորհուրդը նաև անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին և վերահաստատել իր պատրաստակամությունը շարունակելու ջանքերը գերիների վերադարձի համար։
Փաստացի, Փաշինյանի ևս մեկ մտահղացում այդպես էլ կյանքի չկոչվեց, և Հայ առաքելական եկեղեցու վերնախավը կրկին ցույց տվեց, որ ամուր է և մտադիր չէ դադարեցնել իշխանության դեմ պայքարը։ Հենց սա է, որ իրականում հունից հանում է Փաշինյանին։ Ռեպուտացիոն նվազագույն կորուստ ունենալու համար վերջինս փորձում էր կաթողիկոսին պարտադրել հրաժարական ներկայացնել՝ այդ թվում դիմելով հիբրիդային պատերազմի գործիքներին և ապատեղեկատվություն տարածելով Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Փաշինյանի հերթական ձախողումը, բնականաբար, ցնցումներ է առաջացնելու գործող իշխանության ներսում։
Անի Թանդիլյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց