Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»
Ինչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԱրմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը՝ պահանջելով փոխհատուցման հստակ ծրագիրJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանՉինաստանում փnթորկի հետևանքով 11 մարդ է զnhվելԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԲոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Վերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե uպառնալիքները շարունակվեն. Արաղչի Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն Վարդանյան2022 թվականից ի վեր մենք Ուկրաինային փոխանցել ենք 4,5 մլրդ դոլարի զինшմթերք. Լեհաստանի պաշտպանnւթյան նախարարՁեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունների, և դա արդեն դրսևորվում է․ Աբրահամյան
Քաղաքականություն

Վաղարշապատում պայքարող հարուստ և աղքատ կուսակցություններն ու նրանց թեկնածուները․ որ ուժը ինչ է հայտարարագրել

Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններին գրանցվել և մասնակցելու է 8 կուսակցություն և դաշինք։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների, ինչպես նաև դրանց հիմնական թեկնածուների հայտարարագրերը՝ ըստ գրանցման հերթականության: Հայտարարագրերը քաղաքական ուժերը ներկայացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Վերջիններիս հայտարարագիրը ներառում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը:

Այսպես, Վաղարշապատի ընտրություններին մասնակցող միակ «Հաղթանակ» դաշինքը կազմված է Հ․ Յ․ Դաշնակցություն և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից։ Այս դաշինքից ամենահարուստը Դաշնակցությունն է։ «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը որևէ ունեցվածք՝ գույք կամ գումար չի հայտարարագրել. Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագիրը դատարկ է։ Ի դեպ, այս կուսակցության հիմնադիրները ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն են՝ Նարեկ Մանթաշյանը, փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևը, Սևակ Խաչատրյանը, Հովհաննես Հարությունյանը։

Փոխարենը, Դաշնակցությունն իր հայտարարագրում ներկայացրել է 79 անշարժ գույք, որի հիմնական մասը կուսակցության սեփականությունն է։ Սրանք Հանրապետությունում այս կուսակցության տարածքային կառույցներն են։ Կուսակցությունը ներկայացրել է նաև 42.4 մլն դրամական միջոց։ Դաշնակցությունը որպես եկամուտ մեկ տարվա կտրվածքով ներկայացրել է 1.6 մլն դրամ, որն ըստ ամենայնի, սեփական տարածքներից ստացած վարձավճարն է։ Որպես շարժական գույք հայտարարագրել են 2022 թվականի արտադրության Toyota Corolla 1.8:

Քոչարյանի հովանավորությունը վայելող այս դաշինքի հիմնական թեկնածուն՝ Սևակ Խաչատրյանը, հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ տներ, բնակարան և հողամասեր, 3 շարժական գույք՝ մեքենաներ, որոնցից ամենաթարմը 2024 թվականի արտադրության էլեկտրոմոբիլ է՝ bvd song plus ev»: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ (21.10.2025թ․) Սևակ Խաչատրյանը ներկայացրել է 467 հազար դրամ և 64 հզր ԱՄՆ դոլար կանխիկ դրամական միջոց։

Նկատենք, Սևակ խաչատրյանը Վաղարշապատում գործող ավագանու անդամ է: 2021 թվականի դեկտեմբերին կայացած ընտրություններում ավագանու անդամ է ընտրվել «Էջմիածին» կուսակցությունների դաշինքի ցուցակով: Դաշինքի ընտրական ցուցակը կազմված է 98 անձից:

«Համահայկական ճակատ» կուսակցությունը նույնպես մասնակցում է այս համայնքի ավագանու ընտրություններին։ Այս կուսակցությունը կապվում է Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ, որն այժմ գտնվում է Ռուսաստանում և հեռակա մասնակցում է Հայաստանի քաղաքական գործընթացներին։

Կուսակցությունը հայտարարագրել է Բաղրամյան պողոտայում մի տարածք՝ անհատույց օգտագործմամբ և 2023 թվականի արտադրության մի համակարգիչ։ Այլ գույք ու դրամական միջոցներ չեն հայտարարագրել։ ՀՃ-ի ցուցակը գլխավորում է նախկին զինվորական Արտյոմ Սիմոնյանը: Նա պահեստազորի գնդապետ է:

Սիմոնյանն իր հայտարարագրում ներկայացրել է 2020 թվականի արտադրության Mazda մակնիշի մեքենա և որպես եկամուտ թոշակ՝ 196 հազար դրամ։ Կանխիկ միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 750 հզր դրամ և 1100 ԱՄՆ դոլար։

Այս կուսակցության ընտրական ցուցակը կազմված է 35 անձից:

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարագրում ներկայացրել է 7.9 մլն դրամ գումար, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Հիշեցնենք՝ այս կուսակցության նախագահը Արամ Զ․ Սարգսյանն է։

Կուսակցությունը ներկայացրել է 22 անձից կազմված ցուցակ։ Այն գլխավորում է Հարություն Մկրտչյանը։ Վերջինիս հայտարարագիրը դատարկ է․ որևէ շարժական կամ անշարժ գույք, ինչպես նաև դրամական միջոցներ թեկնածուն չի ներկայացրել։

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը նույնպես որևէ դրամական միջոց և առավել ևս շարժական կամ անշարժ գույք չունի։ Նրանց ցուցակը գլխավորում է Արմավիրի մարզի Դողս համայնքի նախկին ղեկավար Գրիշա Հարությունյանը: Քաղաքական ուժի նախընտրական ցուցակում 33 թեկնածու կա։

Այս ուժի թեկնածուն ունի բնակարան Էջմիածնում, տուն՝ Դողս գյուղում և հողամասեր ու պահեստ։ Ունի նաև 5 շարժական գույք՝ տարբեր տարիների արտադրության մեքենաներ, որոնցից ամենահինը 1980թ․ արտադրության է, ամենանորը՝ 2017թ․։

Թեկնածուն հարազատ գյուղում ունի նաև մթերային խանութ, որից եկամուտը մեկ տարում կազմել է 15 մլն դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին (25.10.2025թ․) թեկնածուն ներկայացրել է 15 մլն դրամ, 1 մլն ռուբլի և 10 հզր ԱՄՆ դոլար կանխիկ դրամական միջոցներ։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նույնպես մասնակցում է Վաղարշապատի ավագանու ընտրություններին և ներկայացրել է 32 անձից կազմված ցուցակ։

Կուսակցության հայտարարագիրը աղքատիկ է, հայտարարագրել են միայն անհատույց օգտագործման տարածք Երևանում։ Շարժական ու անշարժ այլ գույք չեն հայտարարագրել։ Դրամական միջոցների չափը կազմել է 24 հզր դրամ։ Փոխարենը որպես եկամուտ այս կուսակցությունը հայտարարագրել է 3.3 մլն դրամ գումար, որը նվիրատվություն է տարբեր անձանց կողմից։

«Ազատ դեմոկրատներ» կուցակցության ցուցակի առաջին համարը Վահրամ Ազատյանն է: Նա հայտարարագրել է տուն Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում, 25 հզր եվրո արժողության ձեռքի ժամացույց, 2015թ․ արտադրության մեքենա և 10.5 մլն դրամ կանխիկ դրամական միջոց։ Նա նաև մի ընկերությունում 20 տոկոսի բաժնետեր է, մեկ այլ ընկերությունում՝ միակ բաժնետերը։

«Ժառանգություն» կուսակցության հայտարարագիրը դատարկ է՝ որևէ շարժական կամ անշարժ գույք, ինչպես նաև դրամական միջոցներ այս կուսակցությունը չի ներկայացրել։

Կուսակցության 19 հոգուց կազմված նախընտրական ցուցակը գխավորում է Արկադի Փայտյանը։ Նա ունի երկու բնակարան Վաղարշապատում, 2 մեքենա, որոնցից ամենաթարմը 2005 թվականի արտադրության է։ Ստանում է եկամուտ «Ֆլեշ» ՍՊԸ–ից և զինվորական թոշակ՝ ընդհանուր շուրջ 300 հզր դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին ունեցել է 25 հզր դրամ կանխիկ գումար։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարագրում նշված դրամական միջոցները կազմել են 5.4 մլն դրամ։ Այլ գույքի մասին նշում չկա։ Իսկ եկամուտները բազմազան են եղել՝ 255 մլն դրամ՝ ԱԺ-ից որպես պետական ֆինանսավորում, 276,4 մլն դրամը և 10 հզր ԱՄՆ դոլարը՝ նվիրատվություն, իսկ 123 մլն դրամը կազմել է անդամավճարներից գոյացած գումարը։ Հատկանշական է, որ նվիրատվություն կատարած անձանց կամ կազմակերպությունների անունները հայտարարագրում նշված չեն։

85 անձից կազմված ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը, որը Արմավիրի նախկին մարզպետն էր։ Միանձնյա սեփականությամբ մեկ բնակելի տուն ունի Էջմիածնում, 2018թ․ արտադրության Toyota Camry 70 և 580 հզր դրամ կանխիկ գումար։ Այլ գույք թեկնածուն չի հայտարարագրել։

«Հայրենիք» կուսակցությունը, որի նախագահը ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն է, անշարժ ու շարժական գույք չի հայտարարագրել, դրամական միջոցներ ևս։ Փոխարենը, այս կուսակցությանը 24 անձ նվիրատվություն է իրականացրել, որոնց փոխանցած ամենաքիչ գումարը կազմել է 2.5 մլն դրամ, ամենախոշորը՝ 6 մլն դրամ։

Հատկանշական է, որ նվիրատվություն իրականացրած անձանց շարքերում կուսակցականներ են, օրինակ՝ նշվում է, որ այս կուսակցության անդամ Սոս Հակոբյանը և Արսեն Բաբայանը նվիրաբերել են 2.5-ական մլն դրամ, իսկ ահա Խաչիկ Գալստյանը՝ 3 անգամ է նվիրաբերություն կատարել՝ մի անգամ 1 մլն դրամ, հետո՝ 2.5 մլն, երրորդ անգամ արդեն ավելի առատաձեռն է գտնվել՝ 5 մլն դրամ։

«Հայրենիքի» 31 հոգանոց ցուցակը գլխավորում է Գրողների միության անդամ Խաչիկ Մանուկյանը։ Նա հայտարարագրել է հողամաս Ակնաշեն գյուղում, 1998 թվականի արտադրության Daewoo Matiz մակնիշի մեքենա, 1 մլն դրամ եկամուտ Գրողների միությունից և 2 մլն դրամ կանխիկ գումար։