Իմ հորեղբայր Սամվել Կարապետյանը և հոգևորականները կարող են ազատվել վաղը, եթե ասեն, որ եկեղեցու կողքին չեն․ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը՝ Թաքեր Կարլսոնին (տեսանյութ)
Երբ մտածում էինք, թե ինչու է նա այս ամենը անում եկեղեցու դեմ, կարծում ենք, որ նա Թուրքիայից և Ադրբեջանից տեղեկություն է ստանում` եկեղեցու նարատիվները փոխելու, ցեղասպանությունը մոռանալու և եկեղեցու նոր առաջնորդ ունենալու կարգադրանքով, որպեսզի խաղաղության գործարքի գնա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ մենք զգում ենք, որ նա ուզում է փոխել եկեղեցու առաջնորդին, հետո՝ փոփոխել եկեղեցու նարատիվները և ստիպել մեր ժողովրդին մոռանալ այն ամենը, ինչ մեր նախնիները արել են մեր քրիստոնեական կրոնի համար, այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում, որն արդեն հրապարկվել է հայերեն թարգմանությամբ։
«Եվ սա այն է, ինչ մենք պետք է ցույց տանք մեր հասարակությանը, որ սա է նրանց գործելաոճը։ Նրանք ուզում են ոչնչացնել ողջ պատմական ճշմարտությունը ինչ-ինչ պատճառներով։ Պատճառը, իբրև թե, խաղաղություն ունենալն է, բայց մենք չենք կարող։ Մենք պատրաստ ենք խաղաղության, բայց մեկուկես միլիոն մարդ արդեն սպանվել է։ Նրանք սպանվել են իրենց կրոնի համար Օսմանյան կայսրությունում։ Թուրքիան պետք է ընդունեն դա, որովհետև դրանից հետո մենք կապրենք ավելի խաղաղ տարածաշրջանում»,-ասել է նա։
Կարապետյանը նշել է, որ իրենք աջակցություն են ստանում Արևմուտքից, եկեղեցիներից․ «Շատ մեծ աջակցություն կա, և մենք շնորհակալ ենք դրա համար։ Եվ ուզում եմ մեկ բան էլ ասել։ Ինչու՞ են այս մարդիկ քաջ՝ երբ դուրս են գալիս իշխանության գաղափարների դեմ։ Իմ հորեղբայր Սամվել Կարապետյանը և հոգևորականները կարող են ազատվել վաղը, եթե ասեն, որ եկեղեցու կողքին չեն»։
Նարեկ Կարապետյանը հարցազրույցի ընթացքում խոսել է նաև հայոց ցեղասպանության, Հայաստանում հոգևորականների ձերբակալության, Սամվել Կարապետյանի կալանավորման և մի շարք այլ հարցերի մասին։
Ավելին՝ տեսանյութում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց