«ՀայաՔվե» գրասենյակի բացումով մենք ավելի մոտ կդառնանք Նոր Նորքի բնակիչներին․ Ավետիք Չալաբյան
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հանգստյան օրերին, շարունակելով իրականացնել մեր երկրի տարածքում «ՀայաՔվե» ներկայությունը ընդլայնելու և նրա ծրագրերը մեր քաղաքացիներին հասանելի դարձնելու մեր հանձնառությունը , մենք Նոր Նորքւմ բացեցինք «ՀայաՔվե» թվով 14-րդ գրասենյակը:
Նոր Նորքը Երևանի ամենամեծ վարչական շրջաններից մեկն է, համարյա 150 000 բնակչությամբ, իսկ իրեն հարակից Ավանով և Ջրվեժով, որոնք առայժմ սպասարկվելու են այս գրասենյակից, բնակչության թիվն անցնում է 200 000-ը: Նոր Նորքը փաստացի առանձին քաղաք է Երևանի կազմում, իր ուրույն մշակույթով, զարգացած ենթակառուցվածքով, կրթված և ազատամիտ բնակչությամբ, և մշտապես բարձր քաղաքական ակտիվությամբ:
«ՀայաՔվե» գրասենյակի բացումով մենք ավելի մոտ կդառնանք Նոր Նորքի բնակիչներին, նրանց համար հասանելի կդարձնենք մեր ծրագրերի ողջ բազմազանությունը, իսկ մեր գրասենյակը կդառնա համայնքի համար ձգողականության իրական կենտրոն, ինչպես արդեն դարձել են մեր գրասենյակները այլ համայնքներում:
Մինչ այդ, շնորհավորում եմ մեր Նոր Նորքի մարտական թիմին, շնորհակալ եմ այստեղի մեր բոլոր համախոհներին վստահության համար, և մեծ հաջողություններ եմ մաղթում իրենց բոլոր նախաձեռնություններում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց