Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Ինչպե՞ս խափանել 2026-ի ընտրությունների մասին Փաշինյանի խաղաղություն, թե պատերազմ կեղծիքը

«Ինչպե՞ս խափանել 2026-ի ընտրությունների մասին Փաշինյանի խաղաղություն, թե պատերազմ կեղծիքը. Մեկ ճանապարհով՝ ձևակերպել ընտրությունների մասին սեփական բովանդակությունը։

1.Չպատերազմ-ի կառավարում

Իշխանափոխության դեպքում պատերազմի հավանականությունը զրոյական է։ Ընդդիմադիր հատվածից ով էլ գա, գնալու է շատ հանգիստ բանակցի բոլոր հարցերի շուրջ՝ Թրիփի շուրջ էլ, մյուս բոլոր հարցերի էլ։ Փորձելու է գտնել առավելագույն լավ լուծումները։ Խելագար չկա, որ գնա պատերազմի։

Դրա փոխարեն՝ մեծ է հավանականությունը, որ նոր ուժերով և նոր ձևակերպումներով, ավելի լայն հանրային կոնսոլիդացիայով հնարավոր կլինի մեզ համար ավելի շահավետ պայմաններով բանակցել։

Այնուամենայնիվ, հակաիշխանական ճամբարին առայժմ չի հաջողվում այս ամենի մասին ճիշտ շեշտադրումներով խոսել և հանրությանը վստահություն ներշնչել։

Իրականությունն այն է, որ այսօր մենք ունենք ոչ թե խաղաղություն, այլ՝ Չպատերազմ, և 2026-ի ընտրությունների կարևորագույն բովանդակությունը Չպատերազմ վիճակի հետագա կառավարումն է։

Նոր սոլիդ իշխանության ձևավորման պարագայում մենք ԽԱՂԱՂ ճանապարհով գնալու ենք մեր ինքնության և մեր շահերի պաշտպանությանը՝ գտնելով տարածաշրջանում համակեցության բալանսը, որը ենթադրելու է և´ ապաշրջափակում, և´ շփումներ, և´ ցավոտ հարցերի աստիճանական լուծում։

2.Ներհայաստանյանընտրություններ

2026-ի ընտրությունները մեր մասին են. դրանք ներհայաստանյան ընտրություններ են՝ ներհայաստանյան կյանքի մասին։

Ուզում ենք ապրել մարդավայել մթնոլորտո՞ւմ, թե՞ անասնական պայմաններում՝ գաղտնալսումների, պառակտման, հայհոյանքի, վիրավորանքների, չդադարող քրեական գործերի ու կալանքների։

Ուզում ենք երկիրն այս ագոնիկ վիճակո՞վ պահել, թե՞ կայուն վիճակ ստեղծել և կյանքի պլանավորման հորիզոնը գոնե մի քանի տարի դարձնել։

Ուզում ենք, որ պետությունը մնա մեկ հոգու խաղալի՞ք, թե՞ ուզում ենք նորմալ աշխատող պետական ինստիտուտներ, հակակշիռներով ու զսպումներով կառավարվող պետություն։

Ուզում ենք եկեղեցին լինի ներքին խաղաղության ու հոգևոր ուրախության կենտրո՞ն, թե՞ կեղտոտ հարձակումների ու այլանդակ արշավների թիրախ։

Ուզում ենք հանդարտ աշխատանքի, մասնագիտական աճի, ակտիվ գործարարության ու բարեկեցիկ կյանքի առողջ միջավա՞յր, թե՞ 02-ի անվերջ թողարկում հիշեցնող կյանք։

Յոթ տարի է՝ ապրում ենք երկրի թիվ 1աշխատասենյակից անդադար թափվող քաոսի, ագրեսիայի, ստի ու կեղծիքի պայմաններում։ Ուզո՞ւմ ենք վերջ տալ այս մթնոլորտին, և երկրում ու երկրի բոլոր աշխատասենյակներում ապահովել աշխատանքային խաղաղ մթնոլորտ։

Ժամանակն է, որ որոշում կայացնենք, որ ներհայաստանյան մթնոլորտը, կյանքը փոխում ենք։ 2026 թվականի ընտրությունները դրա մասին են։ Խաղաղությունն ընտրությունների հետ որևէ կապ չունի. դա քարոզչական էժան հնարք է։

Սա պետք է հասցնել ժողովրդին, բոլոր ընտրազանգվածներին։

Եթե այս երկու կետի շուրջ կա ընկալում, համաձայնություն, ապա դա ապահովում է իրական հասարակական շատ լայն համախմբում՝ անկախ որևէ կուսակցական ցուցակից կամ այլ ֆորմալ իրավիճակից։

Ամենաթարմ սոցհարցում։

Երեկվա ամենաթարմ նախընտրական «սոցհարցումը» եղել է Հովհաննավանքի «պատարագը», որին գրեթե ոչ ոք ներկա չէր։ Եթե հանում ես վարչական ռեսուրսը,  և պարտադրանքը, ապա տակը պրակտիկորեն հանրություն չի մնում։ Հովհաննավանքի խոսուն դատարկությունն այս կիրակի ցույց է տալիս 2026-ի ընտրությունների իրական սոցիոլոգիան»։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ