Փաշինյանը հասկացավ, որ իրեն նզովում են Եռաբլուրում․ Խաչիկ Մանուկյան
Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ իրեն նզովում են Եռաբլուրում։ Լրագրողների հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ գրող, հրապարակախոս և հանրային գործիչ Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականից հետո այլևս նոյեմբերի 9-ին չի այցելում Եռաբլուր։
Նրա խոսքով՝ Փաշինյանը հասկացել է, որ չի կարող լինել այնտեղ, որի հեղինակը ինքն է։ «Այս արյունոտ էջի հեղինակը ինքն է։ Նա հասկանում է, որ ներում չի ունենալու այս հարցում․ այն ամենը, ինչը տեղի է ունեցել ռազմադաշտում, իր անկարողությունն ու ամլությունն է ցույց տալիս։ Ծնողներից որևէ մեկը չի կարող հանդուրժել, որ այս անկարողն իրենց հերոս զավակներին ղեկավարելով՝ տարավ ու հասցրեց այս օրվան։ Նրանք իսկապես լուրջ գործողություններ էին կատարել, բայց հաղթություն կրողը չէին սրանք․ սրանք պարտություն կրողներն են, Ցռան Վերգոյի շառավիղն են»,– ասել է Վաղարշապատ համայնքում «Հայրենիք» կուսակցությունից քաղաքապետի թեկնածուն։
Փաշինյանական իշխանությունները հայտարարում են, թե Վաղարշապատի ընտրություններում 50 տոկոսից ավելի ձայն են ստանալու։ «Ուրեմն ստացվում է, որ Ալիևը ճիշտ գնահատական էր տվել, որ Հայաստանի հասարակությունը հիվանդ է։ Եթե նա վերարտադրվում է՝ ուրեմն պետություն ունենալու իրավունք չունենք, մենք ազգ կոչվելու իրավունք չունենք։ Եթե մենք համակերպվում ենք նրանց հետ, ովքեր ծաղրում են մեր ինքնությունը, մեր արժեքները․․․ Կառավարության անդամները հայտարարում են, որ ազգային իղձ ու երազանք չունեն։ Դրանք եկել են այստեղ, ի՞նչ անեն՝ թող գնան իրենց թուրքական իղձն ու երազանքը կատարեն, բայց ոչ մեր երկրում, թեպետ դա կատարում են։ Բայց ես զարմանում եմ մեր ժողովրդի վրա, ես զարմանում եմ, որ այսքան տևական անհաջողությունները, արյունոտ էջերը տեսնելուց հետո դեռ շարունակում է հավատալ սրանց ստին, կեղծիքին»,– ասել է Խաչիկ Մանուկյանը։
Տաթևիկ Ստեփանյան




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Իշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք Չալաբյա...
36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն Մանվելյան