Գալու է օրը, որ Փաշինյանի ստի կայսրությունը պատասխան է տալու
Վաղարշապատ համայնքում «Հայրենիք» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու, հայտնի գրող Խաչիկ Մանուկյանը խորը ափսոսանք է հայտնել, որ Արցախյան ազատամարտի հայտնի հրամանատարներից Մեխակ Մեխակյանի որդին՝ Արգիշտի Մեխակյանը, համագործակցում է «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ «Ընտրարշավի այն հատվածը, որ եղա իր ծննդավայրում, այցելեցի Մեխակ Մեխակյանի շիրիմին՝ ևս մեկ անգամ հավաստելու նրա հերոս լինելը»,– Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Մանուկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստի կայսրություն է։ «Գալու է օրը, որ պատասխան են տալու, որ դավաճանեցին իմ ազգին և՛ ռազմադաշտում, և՛ բոլոր ոլորտներում»,– նշել է թեկնածուն։
Ի դեպ, այս օրերին Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավը։ Հանդիպումներն անցնում են ջերմ և կառուցողական մթնոլորտում։ Բնակիչների բարձրացված բազում խնդիրներին՝ Խաչիկ Մանուկյանն ականջալուր լինելուց հետո հստակ ծրագրեր է ներկայացնում, որոնք իրական փոփոխությունների նոր փուլ կհանդիսանան ի բարօրություն վաղարշապատցու։
Ելենա Ազատյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց