Տգիտությո՞ւն, թե քողարկված պրոարևմտյան ընդդիմություն. Մհեր Ավետիսյան
Հայաստանյան ընդդիմադիրները մեկը մյուսին հերթ չտալով հայտարարում են, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, աշխարհաքաղաքական կոնտեքստ չունի, և այդ ամենը պետք է դիտարկել ներքաղաքական պայքարի շրջանակներում։ Սա աբսուրդ մտածողություն է, վտանգավոր մտածողություն է, և ես ցավում եմ, որ այն մարդիկ, ովքեր նման կերպ են մտածում, ու Հայաստանում զբաղվում են քաղաքականությամբ։
Տղերք, Հայաստանում և Հայաստանի շուրջ ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում բացառապես աշխարհաքաղաքական կոնտեքստում։ Հայաստանի և հայ ժողովրդի բոլոր ողբերգությունների անունը Արևմուտք է, մենք ունենք խնդիրներ, կորցրեցինք Արցախը, շարունակում ենք ունենալ խնդիրներ, որովհետև շարժվում ենք դեպի Արևմուտք։
Ես հասկանում եմ, որ դուք չեք ուզում բառ անգամ քննարկել Արևմուտքի հետ կապված խնդիրները, որովհետև ինքներդ էլ եք ցանկանում, որ Հայաստանը պահպանի Արևմուտքի հետ շատ լավ հարաբերություններ, Հայաստանը շարունակի երկու լարի վրա խաղալ, բայց դա անհնար է, և եթե դուք շարունակելու եք համարել, որ պետք է Հայաստանը նման քաղաքականություն վարի, ես էլ շարունակելու եմ պնդել, որ ձեր քաղաքական հայացքները նման են գործող իշխանության քաղաքական հայացքներին։
Հետևաբար դուք չեք կարող ձեզ համարել ընդդիմություն Նիկոլ Փաշինյանին, և հետևաբար բարի եղեք ազատել ընդդիմադիր դաշտը, որ Հայաստանում ձևավորվի իսկապես իրական ընդդիմություն, որը դեպի Արևմուտք գնացող իշխանություններին կսկսի հակադրել Արևմուտք չգնալ և Ռուսաստանի կողքին կանգնելու քաղաքական գիծ։
Որովհետև այն իրավիճակում, երբ Արևմուտքն ու Ռուսաստանը գեոպոլիտիկ պատերազմի մեջ են, և այդ պատերազմը հավակնում է առաջիկայում դառնալ ոչ միայն քաղաքական, այլ նաև իրական, խոսել երկու լարի վրա խաղալու մասին, խոսել գեոպոլիտիկայից դուրս Հայաստանի խնդիրները լուծելու մասին կամ տգիտություն է, կամ՝ քողարկված պրոարևմտյան դիրքորոշում։
Տղերք, դուք իսկապես մտածում եք, որ եթե դուք գնաք Արևմուտքում պատմեք, թե Հայաստանում ինչ իրավիճակ է, ինչպիսի խնդիրներ կան, Արևմուտքում պետք է ասեն․ «Բա շուտ գայիք, ասեիք, մենք այդ ամեն ինչը չգիտեինք»։ Արևմուտքում ոչ միայն գիտեն՝ Հայաստանում ինչ է կատարվում, այլ Հայաստանում շատ բաներ, որոնք կատարվում են, հենց Արևմուտքի պահանջով, և Հայաստանի Արևմուտք գնալու արդյունքում են այդ իրողությունները կատարվում։
Դուք իսկապես կամ ինքներդ ձեզ եք խաբում, կամ խաբում եք մեր ժողովրդին։
Ես ձեզ իսկապես խորհուրդ կտամ՝ կամ միացեք Նիկոլ Փաշինյանին և նրա հետ միասին Հայաստանը տարեք Արևմուտք, կամ հեռացեք քաղաքականությունից։
Ազատեք ընդդիմադիր դաշտը, որպեսզի ավելի ազնիվ և գաղափարական մարդիկ ձևավորեն նոր և հայ-ռուսական հարաբերությունները կարևորող ընդդիմություն։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց