Փաշինյանի անսկզբունքայնության ևս մեկ դրվագ
«Խաղաղության մասին խոսակցությունները, դրանք կապիտուլյացիայի մասին խոսակցություններ են», - 2017 թ. դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսում արել է այս հայտարարությունը։ Նա նշել է, որ եթե որևէ պետություն ուզում է խաղաղություն, նա պետք է պատրաստ լինի պատերազմի։ «Եվ պետք է «փոխզիջում» բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք, քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում և Երևանում թեյ խմելու մասին։ Փոխզիջման մասին կարելի է լրջորեն խոսել միայն այն դեպքում և այն պարագայում, երբ Ադրբեջանը հստակ ուղերձ հղի, որ ինքը պատրաստ է քննարկել և ինքը պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, ժողովրդի ինքնորոշման իրավունքները»։
Ասուլիսից մի հատված երեկվանից ակտիվորեն շրջանառվում է սոցիալական ցանցերում՝ որպես Նիկոլ Փաշինյանի անսկզբունքայնության ևս մեկ դրվագ։ Մինչ 44-օրյա պատերազմը «Արցախը Հայաստան է և վերջ», «Նոր պատերազմ, նոր տարածքներ» աղաղակող վարչախմբի ներկայացուցիչները այսօր «խաղաղության» այնպիսի անողնաշար խոսույթ են ձևավորել, որ անգամ Ադրբեջանում են ապշել։ Դե իսկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի վերջին բացահայտումները վկայում են, որ Փաշինյանն ինքն է մեղավոր պատերազմ սադրելու մեջ։
Փաշինյանական քարոզչամեքենան, իհարկե, մոռանում է վերը նշվածը և նախկին նախագահներին մեղադրանքներ հասցեագրում՝ իրերն իրենց անուններով կոչելու համար։ Անսկզբունքային ղեկավարն ազգային անվտանգության սպառնալիք է ցանկացած երկրի համար. Փաշինյանը գործով ապացուցել է այս աքսիոմը։ Վստահաբար առաջիկայում էլ շարունակելու է նույն ոգով, և, եթե նրան չհեռացնեն իշխանությունից, Հայաստանին նոր արհավիրքներ են սպասվում։
Անի Թանդիլյան




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Իշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք Չալաբյա...
36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն Մանվելյան