Ի՞նչ է ուզում սույն ՔՊ-ականը, որ իրականացնի ոստիկանությունը․ Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը հարցազրույցում հայտարարել է` «ՔՊ–ի որջը վերացնելու ենք․ թալանել են, փողերը մսխում են»։
Այս հայտարարությունից «հուզվել է» մի ՔՊ–ական ավագանու անդամ, Քրիստինե Գագիկի Վարդանյանը։ Նա ֆեյսբուքում դիմել է ոստիկանությանը գրելով՝ «խնդրում եմ այս հայտարարությունը ի գիտություն ընդունել և համապատասխան գործողություն իրականացնել»։
Հիմա նստած մտածում եմ, թե ի՞նչ է ուզում սույն ՔՊ–ականը, որ իրականացնի ոստիկանությունը․
1) Հոգնել է անբարոյական՝ ապադասակարգայնացած՝ հանցագործ տարրերի հավաքավայր՝ պատսպարանից (տես որջ բառի բացատրությունը) և ցանկանում է որ ոստիկանությո՞ւնը վերացնի այդ ավազակների՝ բանդիտների որջը, թե՞
2) Հոգնել է թալանից ու փողերը մսխելուց և կոչ է անում ոստիկանությանը, որ կանխե՞ն իրենց թալանն ու փողերի մսխումը։
Մի բան ակնհայտ է․ քանի դեռ այս իշխանությունն է իշխում՝ ՔՊ–ական այդ աղջկա խնդրանքը չի կատարվելու․․․»,- գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց