Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»
Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Վերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե uպառնալիքները շարունակվեն. Արաղչի Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն Վարդանյան2022 թվականից ի վեր մենք Ուկրաինային փոխանցել ենք 4,5 մլրդ դոլարի զինшմթերք. Լեհաստանի պաշտպանnւթյան նախարարՁեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունների, և դա արդեն դրսևորվում է․ ԱբրահամյանՍևանում բախվել է 4 մեքենա․ կան վիրավnրներԳլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի ՀանրապետությանըՄեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներինՏիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԵ՛վ Հայաստանը, և՛ ՌԴ-ն ցույց տվեցին, որ շահագրգռված չեն հարաբերությունների լիակատար խզմամբՄԻՊ–ի անկախությանը որևէ միջամտություն անթույլատրելի է. Մանասյանը հանդիպել է ԵՄ օմբուդսման Թերեզա Անժինյուի հետՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքեն. ՌյուտեԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Պորտուգալիային, Բելգիան՝ ԱՄՆ-ին․ թիմերն անցան 1/4 եզրափակիչԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը վերսկսել է հարձակումները Հորմուզի նեղուցում նավերի վրաԱվետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԶելենսկին հայտարարել է, որ պատերազմի ելքը որոշելու է «երկինքը», և Պուտինին սպառնացել է Մոսկվա ուղարկել հազար անօդաչու
Քաղաքականություն

Նիկոլը չէ՞ր Արցախի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել, որ Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն իրեն ասել են, որ Ալիևն ընդունել է, որ Ղարաբաղն այլևս Ադրբեջանի կազմում չի լինելու․ Շարմազանով

Նիկոլը չէ՞ր Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել, որ Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն իրեն ասել են, որ Ալիևն ընդունել է, որ Ղարաբաղն այլևս Ադրբեջանի կազմում չի լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Եթե Արցախն արդեն նախկինները տվել էին, ինքը, իր տիկինն ու իր ամբողջ սվիտան շաբաթը մեկ ուղղաթիռով ի՞նչ գործ ունեին Արցախում, ո՞նց էր ինքը Շուշիում ինագուրացիա անում, ո՞նց էր որդուն ուղարկում Արցախ, ո՞նց էր իր ԱԺ նախագահը ղեկավարում Արցախ-Հայաստան բարեկամության խումբը։

Կամ եթե Սերժ Սարգսյանի բանակցածը վատն էր, դու չե՞ս ասել, արա՛, ես սկսում եմ իմ բանակցային կետից, իսկ դա նշանակում է, որ դրանից հետո ինչ եղել է, քո պատասխանատվության ներքո է։

Նիկոլ Փաշինյան, դու ես 2020թ․ նախ ընթերցել Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթուղթը, ապա ասել՝ երբ ուզենաս, կվերադառնաս այդ փաստաթղթին, դե վերադարձի՛ր։

Ես ծանոթ եմ 2019թ․ բանակցային փաստաթղթին։ 2021թ․ հունվարի 13-ին Պոպովը գաղտնազերծել է այն։ Նա ասել է, որ ՄԽ համանախագահ երկրները չեն առաջարկել հենց այնպես տարածքներ հանձնել, Արցախը ստանում է միջանկյալ կարգավիճակ, Արցախի կառավարումն իրականացնում են Արցախի իշխանությունները, 5 շրջանները հանձնվում են, տեղակայվում են խաղաղապահ ուժեր, Քելբաջարի և Լաչինի շրջանները մնում են, նրանց հարցը որոշվում է հանրաքվեով, Արցախը Հայաստանի հետ Լաչինով անխափան կապ պետք է ունենար, Արցախն իրավունք էր ունենում անդամակցել այն բոլոր միջազգային կազմակերպություններին, որտեղ ՄԱԿ-ի անդամ երկիր լինելը պարտադիր չէ։

2020թ․ հոկտեմբերի 12-ին Փաշինյանի մոտ էինք։ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ Հադրութը հանձնված է, Փաշինյանն ասաց՝ չկա տենց բան, Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ես պնդում եմ, որ տրված է Հադրութը։ Կանչեց իր աշխատակազմի ղեկավար Աղաջանյան Էդուարդին, գնացին, մի կես ժամ հետո եկան, խուճուճ մի բան ասացին՝ թե իբր Հադրութը հանձնված է, բայց գյուղերում մարտեր են ընթանում։ Նման մի բան։

Ես ասել եմ այդ օրը, որ պատերազմի մեջ մեղավոր է ինքը՝ իր հակապետական գործունեությամբ, բայց այս պահին դադարեցնում ենք մեր ընդդիմադիր գործունեությունը ու ամեն ինչ կանենք, որ հաղթենք այդ պատերազմում։ Ասել եմ՝ ամեն ինչի պատասխանատուն դու ես՝ հաղթանակն էլ է քոնը, պարտությունն էլ է քոնը, պետությունն ինչ կասի՝ կանենք։

Հարցրել եմ՝ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը, ասել է՝ Ռուսաստանը, որովհետև Ֆրանսիան ուզում է, բայց ազդեցությունը չի հերիքում։ Ես էլ ասել եմ՝ գնա՛, խնդրի՛ր Պուտինին, թող դադարեցնի պատերազմը։ Ո՛չ այո ասաց, ո՛չ՝ ոչ, ու գնաց։ Հոկտեմբերի 19-ին էլի կանչեց։ Մեզ թվաց՝ համաձայն է ստեղծել մի մարմին՝ կազմված նախկին նախագահներից, ԱԳ նախարարներից կազմված, ովքեր պետության այդ ծանր պահին կարող են օգնել, իրավիճակի մեջ բեկում կարող են մտցնել։ Բայց այդ օրը ես նրան տեսա սարսափելի իրավիճակում, շատ վատ հոգեվիճակում։

Ասաց՝ Պուտինը զանգել է, ասել՝ կարող է կանգնեցնել պատերազմը, Ալիևը համաձայն է, ես էլ եմ համաձայն։ Ասել եմ՝ ի՞նչ առաջարկ կա, ասել է՝ սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում ասել եմ՝ 5+2, Լավրովի պլանի մոդիֆիկացված տարբերակը, այլ տարբերակ չի քննարկվել։

Հիմա ասում եմ՝ այդ օրը Փաշինյանի ասած 5+2-ի մեջ Հադրութ, Շուշի ու Ստեփանակերտ չէին մտնում։ Արա, բա էդ օրը բոլորիս ասել էիր՝ բացառապես Ռուսաստանի շնորհիվ է, որ Ադրբեջանն ամբողջ Արցախը չի գրավել, բա ի՞նչ եղավ։ Հոկտեմբերի 19-ին մեզ ասում ես՝ համաձայնել ես դադարեցնել պատերազմը, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, ասում ես՝ կասկա-բան հավաքեք, գնացեք պատերազմ… Հլը էդ օրն Իշխան Սաղաթելյանն էլ ասաց՝ քեզ թափ տուր, հավաքի, դուխով գնա, էդ վիճակով չգնաս բանակցությունների… Ես էլ ասել եմ՝ մենք քեզ 42 000 ք/կմ երկիր ենք փոխանցել, մտածիր՝ դու քեզնից հետո ի՞նչ ես փոխանցելու։

Հետո արդեն նոյեմբերի վերջում Պուտինն ասաց՝ Փաշինյանը հրաժարվեց կանգնեցնել պատերազմը, երբ Արցախն աննշան տարածքային կորուստներ ուներ դեռ։ Նկատենք նաև, որ եթե այդ ժամանակ կանգնեցներ պատերազմը, 2.500 զինվոր իր ընտանիքի կողքին կլիներ…

Ասում է՝ Ղարաբաղը թոկ էր Հայաստանի վզին, ու ամեն ինչ արեց, որ այդ թոկը կտրի։

Հիշում եք՝ երբ Ուկրաինան համաձայնել էր դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը գնաց Կիև ու թույլ չտվեց դա անել։ Ինձ թվում է՝ նման մի բան էլ այստեղ է եղել։ Հավաքական Արևմուտքը թույլ չի տվել դադարեցնել պատերազմը, ինչպես որ նույն հավաքական Արևմուտքն այստեղ 2018թ․գունավոր հեղափոխություն արեց։

Ընդդիմադիրներին սարքել են ռուսական ազդեցության գործիչներ, երբ իր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ իրենցից պրոռուսական իշխանություն չի եղել, իսկ Փաշինյանը Պուտինին նայում էր այնպես, ինչպես Աֆրոդիտեն՝ Զևսին։

Պուտինը Նիկոլ Փաշինյանին փրկեց և այն ժամանակ, երբ ասաց՝ նա դավաճան չէ, և դրանից հետո՝ 2021թ․ Դիմադրության շարժման ժամանակ ու դրանից հետո։

Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքներից մեկը Նիկոլի «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևի այն հայտարարությունն էր, թե «փակ դռների հետևում ինձնից պահանջում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը», իսկ Փաշինյանին ինչ հրամայում է՝ անում է։

Ասում է՝ զենք ունեմ․ զենք ունես, գնա, Ադրբեջանի՝ 240 կմ օկուպացրած տարածքներդ ազատիր։ Ես ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանն ատոմային զենք էլ ունենա, մեկ է, պարտվելու է թուրքերին։

ՔՊ-ի մոտ խուճապ է։ Ալիևն ինչո՞ւ պիտի պատերազմի Նիկոլի դեմ, ինչ ասում է՝ սա անում է։ Ալիևը պատերազմի է պատրաստվում ՀՀ-ում ազգային ուժերի դեմ։ Իրենք էլ իրենց հետախուզության տվյալներն ունեն, չէ՞, ասում են՝ Նիկոլը վարկանիշ չունի, վիճակ չունի, բա որ չվերընտրվեց… Այ դրա համար է զինվում Ադրբեջանը։ Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն։ Ինքն էլ է դա հասկանում, Ալիևն էլ, Էրդողանն էլ։ Դրա համար շտապում են։ Դեռ տալու բան կա։ Նիկոլը, բացի տալուց, ուրիշ բան կարողանո՞ւմ է անել։

Հայաստանի Հանրապետության թիվ մեկ խնդիրը եղածը պահելն է, իսկ Փաշինյանով դա անհնար է։

Հայաստանում ամեն ժամ կարող է բան փոխվել․ այսօր լռություն է փոթորկից առաջ։ Մեզ պետք է բոլոր օրինական եղանակներով ազատվել Փաշինյանից։

Դավիթ Համբարձումյանի կալանավորումը քաղաքական պատճառներով էր։ Ոչ մի ապացույց չկա, որ Դավիթ Համբարձումյանը հանցանք է գործել։ 3 ամիս ավել տվեցին, որ գաղութում լինի 4 անչափահաս երեխաների հայրը, Մասիս համայնքում մեծ հարգանք վայելող մարդը։

Զարմանալի չէր, որ գունավոր հեղափոխություն անելիս Նիկոլի կողքից քայլում էր քաղհասարակությունն ու ամեն ինչով աջակցում, ավելի զարմանալի էր, որ իշխանության ներսից են նրան պաշտոն խոստացել։

Մեր իշխանությունը չի եղել սրբերի իշխանություն, բայց, այո՛, կրկնում եմ՝ 2018թ․ Հայաստանում եղել է գունավոր հեղափոխություն, որի գլխավոր շահառուները եղել են հավաքական Արևմուտքը, ինչպես նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Այդ մասին առնվազն 2 անգամ ասել է Ալիևը։

Նիկոլ Փաշինյանը փորձելու է իր բոլոր հակառակորդներին կամ կալանավորել, կամ մասնակի չեզոքացնել։ Եթե ուղիղ եթերում ինձ 1000 հոգի իշխանությունից ծեծեն ու կալանավորեն, Արևմուտքը ձայն չի հանի։

Ժողովուրդը պետք է դուրս գա հուսահատությունից»,-գրել է նա։