Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Քաղաքականություն

Վաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն

Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրությունները ձեռք են բերել ազգային նշանակություն։ Դրանք անցնում են ոչ միայն ներքին վարչական գործընթացների, այլև խորացող քաղաքական ճգնաժամի ֆոնին՝ երբ իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունները լարված են, իսկ հասարակության մեջ անորոշությունն ու դժգոհությունը՝ աճող։

Քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը «Փաստ»-ի հետ զրույցում ընդգծել է, որ այս ընտրությունները դառնալու են ոչ միայն տեղական պայքար, այլև հանրային վերաբերմունքի ցուցիչ Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ։ Նրա խոսքով՝ Վաղարշապատը խորհրդանշական վայր է՝ Կաթողիկոսի նստավայրով, և այստեղ իշխանության պարտությունը կունենա բազմաշերտ քաղաքական հետևանքներ։

«Չեմ կարող կանխատեսել Արգիշտի Մեխակյանի ապագան, բայց ես վստահ չեմ, որ նա կհաղթի, որովհետև մարդկանց տրամադրությունները միանգամայն այլ են։ Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, Վանաձորում, Փարաքարում, կարծում եմ՝ կկրկնվի նաև Վաղարշապատում։ Եթե նույնիսկ նա հաղթի, Վաղարշապատին սպասում են բարդ ժամանակներ, քանի որ այստեղ է գտնվում մեր Եկեղեցին, և Փաշինյանը, իմ կարծիքով, կփորձի լուրջ քայլեր ձեռնարկել նրա դեմ, ինչը իրավիճակը կդարձնի առավել լարված»,- նշել է քաղաքագետը։

Բոզոյանը համոզված է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանի շանսերը մեծապես պայմանավորված են վարչական ռեսուրսների կիրառմամբ։ «Առանց վարչական ռեսուրսի Մեխակյանը հաղթելու հնարավորություն չունի։ Մարդկանց մեծ մասը այսօր բացահայտ դեմ է Փաշինյանին։ Հետաքրքիր է, որ որոշ գյուղերում Մեխակյանը քարոզում է այնպես, ասես ընտրում են իրեն, ոչ թե Փաշինյանին՝ փորձելով հեռավորություն պահել վարչապետից և ստանալ այն ընտրողների ձայները, որոնք դեմ են գործող իշխանությանը, բայց ոչ՝ անձամբ իրեն։ Սա ինքնին վկայում է ներիշխանական վստահության ճգնաժամի մասին»,- ասել է նա։

Քաղաքագետը վստահ է, որ Վաղարշապատի ընտրությունները կարող են դառնալ Փաշինյանի իշխանության համար «վերջի սկիզբը»։ «Նա արդեն պարտվել է Վանաձորում, Գյումրիում, Սյունիքի քաղաքներում։ Ես չգիտեմ քաղաք, որտեղ նա չի պարտվել։ Իսկ այն, որ նա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում որևէ շանս չունի, ակնհայտ է։ Սոցիոլոգիական հարցումները, որոնք չեն հրապարակվում, բայց հայտնի են մասնագիտական շրջանակներին, ցույց են տալիս, որ նրա վարկանիշը անկումային է։ Պատմականորեն հասարակությունն առաջնորդից հոգնում է 7-10 տարվա ընթացքում․ Տեր-Պետրոսյանը ղեկավարեց 7, Քոչարյանը՝ 10, Սարգսյանը՝ 10 տարի։ 2026-ին Փաշինյանի իշխանությունն արդեն անցնում է այդ սահմանը, և նրա թողած քաղաքական ու հոգեբանական ժառանգությունը չափազանց ծանր է լինելու հասարակության համար»,- եզրափակել է Երվանդ Բոզոյանը։

Վաղարշապատի ընտրությունները, ըստ քաղաքական դիտորդների, այլևս չեն ընկալվում որպես սովորական տեղական քվեարկություն․ դրանք դարձել են հանրային վստահության և ազգային ինքնության դիմադրության քննություն գործող իշխանության նկատմամբ։