Եվրոպական դեսպանները սկսել են գերակտիվություն ցուցաբերել
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Փաշինյանն ու դեսպանները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը, վերջին շրջանում արձանագրված առաջընթացը և հետագա համագործակցության հեռանկարները։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մտքեր են փոխանակվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում տարածաշրջանում ձևավորված իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերի, այդ թվում՝ TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։ Երեկ ավելի վաղ նույն այդ դեսպանները Անվտանգության խորհրդի գրասենյակում հանդիպել են Արմեն Գրիգորյանին, ապա ժամանել խորհրդարան, որտեղ առանձին հանդիպումներ են ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱԺ նախագահի հետ։
Քննարկվել են թե՛ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, թե՛ համագործակցության ընթացիկ օրակարգը, նույնիսկ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը։ Որքան փորձեցինք հիշել, մեկ անգամ նման ակտիվ հանդիպումների շարք ԵՄ դեսպանները երբևէ չեն ունեցել, ինչը վկայում է Արևմուտքի խիստ հետաքրքրվածությունը ներհայաստանյան և Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունների նկատմամբ, հատկապես խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Ավելի վաղ գրել էինք, որ Արևմուտքը մտադիր է քաղաքական, ֆինանսական ու փորձագիտական օգնություն ցուցաբերել փաշինյանական իշխանությանը, որպեսզի վերջիններիս վերարտադրությունը կարողանա ապահովել։ Բնական է, որ բոլոր չորս հանդիպումներում էլ քննարկման առանցքը հենց այդ հանգամանքն է եղել։
Սաթենիկ Միրզոյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց