Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան
Քաղաքականություն

Քաղաքական հետապնդման պայմաններում ակնկալվում է ռեկորդային արագությամբ դատական ակտ. Վարդևանյան

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2025 թվականի հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել էր Սամվել Կարապետյանի կալանքը մեկ ամսով, հերթական անգամ արձանագրելով տնտեսական բնույթի մեղադրանքերում հիմնավոր կասկածի բացակայությունը:

Դատարանի որոշման դեմ բողոքներ էինք ներկայացրել և մենք, և Դատախազությունը: Մենք ակնկալում էինք, որ կալանքը վերացվեր անհապաղ և արձանագրվեր նաև <<կոչի>> դրվագով հիմնավոր կասկածի բացակայությունը: Դատախազությունը պահանջում էր, որ արձանագրվեր տնտեսական բնույթի մեղադրանքներով հիմնավոր կասկածը և փաստացի մեկ ամիս կալանքի փոխարեն՝ 2 ամիսը: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը:

Հիշեցման կարգով 1՝ Հակակոռուպցիոն դատարանը դեռևս հոկտեմբերի 16-ին պահանջել էր քննչականից, որ <<կոչի>> դրվագով, կամ գործն ուղարկեն Դատարան կամ կարճեն: Քննչական մարմինը բաղկացած 53 քննիչներից հերթական անգամ արձանագրել է վճռական անգործությունը և անհարգալից վերաբերմունքը դատական ակտի նկատմամբ:

Հիշեցման կարգով 2՝ Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Դատախազության անհիմն բողոքը և ակնհայտ է, որ քաղաքական հետապնդման պայմաններում ակնկալվում է ռեկորդային արագությամբ դատական ակտ: Իմ կանխատեսումն այն էր, որ Վճռաբեկ դատարանը ընդհանրապես չի իրականացնելու արդարադատություն, քանի որ բողոքում գրված է Սամվել Կարապետյան անուն ազգանունը և բողոք բերողը Դատախազությունն է: Ի դեպ մանրամասն ուսումնասիրել եմ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կողմից վարույթ ընդունելու և որոշումներ կայացնելու տևողության պրակտիկան, դեռևս որևէ դեպք չի եղել, որ նույնիսկ մեկ ամսվա ընթացքում Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացվի:

Հիշեցման կարգով 3՝ Սամվել Կարապետյանը շուրջ հինգ ամիս է ինչ ակնհայտ ապօրինի կալանավորված է բացառապես Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին