Մարդը, ով թքել է քաղաքացու վրա և մնացել անպատիժ, ուրիշին է մեղադրում խուլիգանության մեջ․ Սուրենյանց
Այսօր առավոտյան Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներում իրականացված խուզարկությունները, նրանց ձերբակալությունը, ինչպես նաև Antifake-ի գրասենյակում ընթացող գործողությունները, իրավական գործընթացից ավելի շատ հիշեցնում են իշխանության կողմից կազմակերպված քաղաքական ակցիա։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Դիմակավորված ուժայիններ, շուտափույթ իրականացված գործողություններ, և՝ ամենակարևորը, ամբողջ գործընթացի ցուցադրական բնույթ․ սա ակնառու ճնշում է ոչ միայն երկու լրագրողների, այլև ամբողջ ընդդիմադիր հանրության նկատմամբ։
Պատմությունը, սակայն, սկսվել է շատ պարզ մի փաստից։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը առաջինը հրապարակային կերպով դիմել է բացարձակ անպատշաճ և խուլիգանական բառապաշարի՝ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին անվանելով «շան լակոտ»։
Նրանց պատասխանն, ինչպիսին էլ եղել է, տրամաբանական էր նույն տոնով։
Սակայն այսօր մենք ականատես ենք մեկ վտանգավոր իրողության․
- իշխանության ներկայացուցիչը շարունակում է վայելել լիակատար անպատժելիություն,
- իսկ նրան պատասխանողները ենթարկվում են ցուցադրական քրեական հետապնդման։
Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ վերածվում է իշխանության քաղաքական կամքը սպասարկող գործիքի։
Չափազանց դժվար է չկապել այս գործողությունները Antifake-ի և «Իմնեմնիմի» լրագրողական թիմերի՝ վերջին տարիներին ձևավորված ազդեցիկ քննադատական գործունեության հետ։
Նրանց քննադատական ու անհարմար հնչող ձայնը իշխանությունը փորձում է լռեցնել ոչ թե հանրային բանավեճում, այլ ուժային մեթոդներով՝ ընտրություններից առաջ վերահսկելով տեղեկատվական դաշտը և կանխելով ոչ ցանկալի քննադատությունը։
Իշխանությունը փորձում է վախի, ճնշման և իրավապահների ցուցադրական ներգրավման միջոցով սահմանափակել ընդդիմադիր մեդիան և հասարակության քննադատական միտքը։
Հատկապես ցինիկ է, որ մարդը, ով թքել է քաղաքացու վրա և մնացել անպատիժ, այսօր ուրիշների է մեղադրում խուլիգանության մեջ»,- գրել է նա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...