Ադրբեջանից փորձում են նոր հակահայկական ալիք բարձրացնել
Վրաց–ադրբեջանական սահմանին թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման հետաքննությունը դեռևս շարունակվում է, բայց Ադրբեջանից արդեն իսկ չհիմնավորված մեղադրանքներ են հասցեագրում Հայաստանի և Ռուսաստանի հասցեին։ Ադրբեջանցի ռազմական փորձագետ Աբուզեր Աբիլովը սոցիալական ցանցերում գրել է. «Կրկին թռչունների երա՞մ»։ Նա ակնարկել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում AZAL ինքնաթիռի վթարի հետ կապված նմանատիպ միջադեպը, որի դեպքում ռուսական կողմը սկզբում միջադեպը վերագրել էր թռչունների հետ բախմանը։ «Անձամբ ես կարծում եմ, որ դա կամ հրթիռ է, կամ անօդաչու թռչող սարք. 102-րդ բազան մոտակայքում է»,– գրել է փորձագետը։
102-րդ բազան վերաբերում է ռուսական ռազմաբազային, որը գտնվում է Գյումրի քաղաքում։ Ըստ էության, Ադրբեջանը փորձում է Հայաստանին և միաժամանակ Ռուսաստանին մեղադրել թուրքական ինքնաթիռի կործանման մեջ՝ հստակ հասկանալով, որ որևէ նման բան լինել բացառվում է։ Բայց սա ևս մեկ առիթ է՝ մեղադրանքներ հասցեագրելու և Թուրքիայում հակահայկական ալիք բարձրացնելու համար։ Առանց այն էլ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ ձախողել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը, որպեսզի իրեն հաջողվի միանձնյա վերահսկել Նիկոլ Փաշինյանի գործողությունները։ Թուրքիայից, բնականաբար, դեռևս որևէ հայտարարություն չկա. ընդամենը նշել են, որ մասնակցում են ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման հարցով հետաքննությանը։
Չի բացառվում, որ ադրբեջանցի փորձագետի այս հայտարարությունները լուրջ հետևանքներ ունենան՝ հակահայկական ալիք բարձրացնելու առումով։ Հայկական կողմից առայժմ որևէ արձագանք, անգամ ցավակցություն չի հնչել, թեպետ Փաշինյանն առիթը բաց չի թողնում Թուրքիայի նախագահին ցավակցելու կամ շնորհավորելու ցանկացած համապատասխան հարցում։
Անգելինա Ազատյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց