«Թարս աճած խիյար» Փաշինյանի «աղոթքի նախաճաշին»
Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հերթական նախաձեռնությունը, որը միտված էր նրանց վարկանիշը բարձրացնելու, հերթական անգամ ձախողվել է։ Նոյեմբերի 14-ից 15-ը ամերիկյան Christian Prayer Breakfast-ի մոդելով իշխանությունները «աղոթքի նախաճաշ» են կազմակերպել՝ դրան հրավիրելով թե՛ տեղական և թե՛ արտերկրի բազմաթիվ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների։
Ընդ որում, ուշագրավ է, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցուց որևէ մեկին չէին հրավիրել, եթե չհաշվենք կարգալույծ հռչակված հոգևորականներին։ Այս նախաձեռնությունը, որի կազմակերպիչը «Իմ քայլը» հիմնադրամն է, նպատակ ուներ բարձրացնելու Փաշինյանի վարկանիշը միջազգային կրոնական շրջանակներում, որոնք վերջին շրջանում բավականին լուրջ ազդեցություն են ձեռք բերել, հատկապես Դոնալդ Թրամփը պաշտոնավարման օրոք։
Զուր չէ, որ տակավին օրեր առաջ հայտնի դարձավ, որ Թրամփի որդին հրաժարվել է գալ Հայաստան՝ տեղեկանալով եկեղեցու դեմ իշխանության հետապնդումներից, ուստի և նման միջոցառումներով Փաշինյանը փորձում է փրկել իր դեմքը։ Բայց փաստն այն է, որ հենց այդ միջոցառման ժամանակ «աղոթքի նախաճաշի» մասնակիցները Հայաստանի ղեկավարությանը կոչ են արել ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու կալանավորված հոգևորականներին։
Ամերիկահայ եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյանը իր ելույթում հիշեցրել է, որ իր հոգևորական եղբայրներից երեքը բանտում են՝ նշել Բագրատ, Միքայել և Մկրտիչ սրբազանների անունները։ «Նրանք բոլորը բանտարկված են Հայաստանի կառավարության կողմից», - ասել է քահանան։ Ձերբակալված հոգևորականներին աջակցության խոսք է ասել ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը։
Իսկ «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելկամպը տեսաուղերձ էր ձայնագրել Հանրապետության հրապարակից՝ կոչ անելով իրենց հնարավորություն տալ տեսակցել ձերբակալված հայ հոգևորականներին, նշել, թե Հայաստանում կրոնական ազատության հետ կապված իրավիճակը այնքան էլ ուրախալի չէ։
Փաստացի Փաշինյանին չի հաջողվել հրավիրյալներին համոզել իր ճշմարտացիության մեջ, որքան էլ փորձում էր ծավալուն ելույթով շտկել իրավիճակը։ Արդյունքում նրանց ևս մեկ նախաձեռնություն «թարս աճած խիյարի» կարգավիճակ ստացավ։
Անի Մկրտչյան




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Իշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք Չալաբյա...
36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն Մանվելյան