Կեղծ հարցումներով փորձում են փրկել իրավիճակը Վաղարշապատում
Վաղարշապատում այսօր լռության օր է, ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը քարոզարշավ անել չեն կարող։ Երեկ, քարոզարշավի վերջին օրը փորձել են ուժերի գերլարումով իրենց գլխավոր միջոցառումներն իրականացնել և ընտրողների տրամադրությունները բեկել։ Ինչպես և սպասելի էր, Հայաստանի գործող իշխանությունները փորձել են կեղծ հարցումներով տպավորություն ստեղծել, թե Վաղարշապատի բնակչության մեծ մասն իրենց կողմից է, անհայտ մի ընկերություն հարցումներ է հրապարակել, որտեղ իբր հարցվածների 56,8 տոկոսը նշել է Արգիշտի Մեխակյանի անունը։
Ընդդիմադիր ուժերից Հաղթանակ դաշինքին 11,2 տոկոս են տվել, Խաչիկ Մանուկյանին՝ 3,1, իսկ «Մայր Հայաստանի» թեկնածու Գրիշա Հարությունյանին՝ 2,7 տոկոս։ Մյուսներին չափազանց սակավ քվեներ են իբր բաժին հասել։ Նման հարցումներով իշխանության նպատակը մեկն է՝ հնարավորինս քիչ մասնակցություն ապահովել ընտրությունների ժամանակ, որպեսզի հիասթափված վաղարշապատցիները չգնան ընտրության և հաջողվի վարչական ռեսուրսի կիրառմամբ կրկին զավթել Վաղարշապատը։ Ընդ որում, գործող իշխանությունը չի խնայել նույնիսկ իր կոալիցիոն գործընկերոջը՝ ընդամենը 1,5 տոկոս գրելով Հարություն Մկրտչյանի անվան դիմաց։
Վերջինս, իհարկե, սոցցանցերում աղմուկ էր բարձրացել, բայց այդպես էլ որևէ անվանական խոսք չէր ասել։ Արդեն վաղը վաղարշապատցիներն ու հարակից գյուղերի բնակիչները կընտրեն նոր ավագանի ու համայնքապետ, իսկ ձայների հաշվարկից հետո պարզ կլինի, թե ով որքան քվե է ստացել։ Համենայնդեպս, համայնքում ընդդիմադիր տրամադրություններն ավելի շատ են, և իշխանությունը առնվազն Վաղարշապատը կորցնելու վտանգի առջև է կանգնած։
Նոնա Ամիրզյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...