Ես մնալու եմ այս նույն ուղու վրա՝ մինչև վերջին շունչս․ Դավիթ Համբարձումյան
Ես գրում եմ այս տողերը այն համոզմամբ, որ ոչ մի իրավիճակ չի կարող կտրել մարդու կապը իր ճանապարհի, իր արմատների ու իր նպատակի հետ։ Մարդը կորցնում է ուժը միայն այն ժամանակ, երբ հրաժարվում է ինքն իրենից։ Իսկ ես հրաժարվելու ոչինչ չունեմ։ Իմ հավատը, իմ ուղին, իմ սկզբունքները ձևավորվել են տարիներով, փորձություններով ու մարդկանց հանդեպ պատասխանատվությամբ, որից երբեք չեմ խուսափել։ Այս մասին Նուբարաշեն ՔԿՀ-ից գրել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։
«Օրերը գալիս ու անցնում են, բայց յուրաքանչյուր օրը ինձ նոր բան է հիշեցնում. պայքարն արտաքին դաշտում չէ միայն։ Ամենակարևոր պայքարը մարդու ներսում է՝ իր համոզմունքի, իր ազնվության, իր սկզբունքի հետ։ Եվ ես այդ ներքին պայքարը հաղթում եմ ամեն փաստարկով, ամեն մտքով, ամեն գրած տողով։ Մարդու ամրությունն այդպես է կառուցվում՝ ոչ բարձրաձայն հայտարարություններով, այլ խաղաղ, բայց անսասան համոզմունքով, որ ճիշտ ճանապարհը չի փոխվում իրավիճակով։
Ես շարունակում եմ մտածել այն մարդկանց մասին, ովքեր դրսում ապրում են հավատի ու սպասման զգացումով։ Ես տեսնում եմ նրանց աչքերը՝ թեկուզ հեռվից։ Տեսնում եմ այն վստահությունը, որ չունի դիմակ, չունի կեղծ հավելումներ։ Դա այն վստահությունն է, որը պահում է մարդուն կենսունակ, նույնիսկ երբ փորձությունները կուտակվում են։ Եվ հենց այդ հավատքն է, որ օր օրի ավելի անխորտակելի է դարձնում իմ ճանապարհը։
Կյանքում գալիս են պահեր, երբ մարդը պետք է պարզապես կանգնի ուղղաձիգ, նույնիսկ երբ չկա ոչ ոք, որ տեսնի դա։ Ուղիղ կանգնելը նախևառաջ ներսի գործողություն է։ Իսկ ես եկել եմ մինչև այստեղ ոչ թե ընկնելու, այլ ցույց տալու, որ սկզբունք ունեցող մարդը անսասան է մնում ամեն տեղ։
Ես գրում եմ որպես մարդ, ով գիտի իր արժեքը։ Որպես մեկը, ում ձայնը չի կարող ճնշվել, որովհետև այդ ձայնը ծնված է ոչ թե հանդուրժողականությունից, այլ պատասխանատվությունից։ Մարդը արժանապատիվ է այնքան ժամանակ, քանի դեռ մնում է հավատարիմ իր ներքին օրենքին, իր մարդույն համարձակությանը։
Եվ եթե այսօր իմ բառերն են դառնում իմ քայլերը, ապա դրանք ինձ տանում են միակ ուղղությամբ՝ դեպի արդարություն։ Արդարությունը երբեք չի գալիս արագ, բայց այն միշտ գալիս է։ Իսկ ես համբերատար եմ, պատրաստ եմ և առավել քան երբևէ՝ վճռական։
Ես մնալու եմ այս նույն ուղու վրա՝ մինչև վերջին շունչս։ Որովհետև մարդը ուժեղ է այնքանով, ինչքանով ինքը թույլ չի տալիս իրեն հեռանալ իր ճշմարտությունից»,- գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...