Կովկասում չկա հաստատված խաղաղություն, կա շարունակվող պայքար․ Հակոբ Բադալյան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաեւ Վրաստանն ու ամբողջ ռեգիոնը: Թբիլիսի այցի եւ այդ ընթացքում Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը ասում է Հայաստանի արտգործնախարարը:
Ինչպե՞ս է սրան վերաբերելու Վրաստանի իշխանությունը, որը անկասկած լսում է նաեւ Ադրբեջանի նախագահին, ու թերեւս հասկանում պարզ բանը՝ որ խաղաղություն հաստատված չէ, եւ որ՝ Արարատ Միրզոյանը Վրաստանում խոսում է պարզապես Հայաստանում ձեւավորված նախընտրական քարոզչական «պարադիգմի» համատեքստում:
Պաշտոնական Երեւանը այդպես էլ որեւէ կերպ չի արձագանքել Ռուսաստանի ԱԽ քարտուղար Շոյգուի այն հայտարարությանը, որ օրեր առաջ հնչեց Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հավաքի օրերին: Շոյգուն հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավոևված չէ:
Դրանից մի քանի օր անց Էրդողանն էր խոսել, թե պետք է շարունակել կարգավորմանն ուղղված ջանքը: Այլ կերպ ասած՝ Էրդողանն էլ խոսել էր, որ կարգավորված չէ:
Երեւանից ոչ մի արձագանք: Մինչդեռ, այդ հայտարարությունները ուղիղ հակասության մեջ են պաշտոնական Երեւանի այն պնդումներին՝ ընդհուպ վարչապետի մակարդակով, թե քաղաքական առումով հարցը լուծված է եւ իբրեւ թե մնում են երեք տասնամյակի կոնֆլիկտի սոցիալ-հոգեբանական «մետաստազները»:
Այդ ֆոնին, գնալ Վրաստան եւ ասել, թե «հաստատված խաղաղության շահառուն» նաեւ Վրաստանն է, հազիվ թե կարող է լուրջ ընկալվել հենց Վրաստանում:
Այդ իմաստով, ավելի կարեւոր էր իհարկե Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ հանդիպմանը Հայաստանի եւ Վրաստանի տարանցիկ հնարավորությունների օգտագործելիությունը բարձրացնելու մասին խոսակցությունը, եթե այն իհարկե եղել է առարկայական, այլ ոչ թե արարողակարգային:
Կովկասում չկա հաստատված խաղաղություն, կա շարունակվող պայքար ռեգիոնում աշխարհաքաղաքական ազդեցության այս կամ այն ռեժիմ հաստատելու համար: Իսկ այստեղ Վրաստանն ու Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, իհարկե թե կայունության ռեժիմի շարունակությունը ապահովելու տեսանկյունից, թե նաեւ Կովկասի տնտեսա-քաղաքական եւ անվտանգային նոր ճարտարապետության հարցում օրակարգային սխեմաների ձեւավորման:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...