Փաշինյանը Վաղարշապատը «քարտ-բլանշ» է գնահատում, որ գրոհի Վեհարանը
Վաղարշապատում տեղի ունեցած խայտառակ ընտրությունները աղաղակող ահազանգ են ընդդիմության համար, որ չհամախմբվելու, առնվազն երկու խոշոր թևերով խորհրդարանական ընտրություններին չգնալու դեպքում նույնը սպասվում է նաև համապետական մակարդակով, և Փաշինյանին կհաջողվի, օգտվելով օրենքի սողանցքներից և վարչական ռեսուրսի կիրառումից, վերազավթել իշխանությունը Հայաստանում։ Տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 48,5% ձայն, բայց և հաջողացրել առաջ անցնել բոլոր մրցակիցներից և արդյունքում առնվազն 19 մանդատ ստանալով, միանձնյա կգլխավորի համայնքը։ Վաղարշապատն առանձնակի նշանակություն ուներ Նիկոլ Փաշինյանի համար։
Այստեղ պարտվելու դեպքում նա լրջագույն խնդիրներ էր ունենալու, և արդյունքում ՔՊ-ն կենաց–մահու կռիվ տվեց։ Իսկ ընդդիմությունը, չմիավորվելով, ձայները փոշիացնելով, հնարավորություն տվեց գործող իշխանություններին ստանալու իրենց ուզածը։ Ավելին, Վաղարշապատի ընտրությունների արդյունքները Փաշինյանն արդեն իսկ դիտարկում է որպես Մայր Աթոռը գրոհելու և կաթողիկոսին գահընկեց անելու «քարտ–բլանշ»։
Զուր չէ, որ իր առավոտյան ուղերձում հատուկ նշել է. «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին», փաստացի հաստատելով, որ կաթողիկոսի դեմ արշավանքը ուժգնանալու է և նոր թափ է ստանալու։ Իսկ Վաղարշապատում ընդդիմությունից լավագույն ցուցանիշը ցույց տվեց «Հաղթանակ» դաշինքը՝ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ, որին կհաջողվի 12 մանդատ ստանալ։
Արմատական ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցությունն էլ կունենա 2 մանդատ։ Փաշինյանի կոալիցիոն գործընկերը՝ «Հանրապետություն» կուսակցությանը, 30 ձայն չհերիքեց, չկարողացավ հաղթահարել 4 տոկոսի անհրաժեշտ շեմը։ Սա էլ ահազանգ էր արևմտամետների համար, որ իրենց եվրոպական խոսույթը առանձնակի ուշադրություն չի արժանանում հանրության կողմից։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...