Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Ռեժիմի կողմից այս ամենաթողությունը երկար չի շարունակվի, «զսպանակը պոռթկալու է»․ Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից.

«Բարի երեկո մեզ շատ սիրող և հատկապես չսիրող մարդիկ։ Այսօր տեղեկացա, որ Իդի Ամինի «փառքին» ձգտող ռեժիմը որոշել է հիմա էլ վայրի հարձակում սկսել Հայաստանի ժուռնալիստների միության նկատմամբ։ Ռեժիմը ցանկանում է խլել Հայաստանի ժուռնալիստների միության գույքը և, ըստ էության, ժանրի կանոններով այն կհասցնի իր տրամաբանական ավարտին։ Բորենիների ռեժիմի նման գործելաոճն ինձ համար զարմանալի և անակնկալ չէ, ինչպես, վստահաբար, զարմանալի չէ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, փորձառու լրագրող Սաթիկ Սեյրանյանի համար, ինչի մասին վերջինս ծավալուն գրառում էր կատարել։ Հարցն այստեղ Ժուռնալիստների միությունը, Սաթիկ Սեյրանյանն ու հետապնդման ենթարկվող մյուս ԶԼՄ-ները չեն, այստեղ հարցը ռեժիմի կողմից մամուլի և ազատ խոսքի հանդեպ գործած հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի գործիքակազմ կիրառելն է։

Աշխարհն ամեն օր պետք է իրազեկվի մեր երկրում տիրող ծայրահեղ ավտորիտար բարքերի մասին։ Արևմուտքը որքան էլ «փակել է աչքերը, ականջներն ու բերանը», պետք է ստիպված լինի լսել, տեսնել ու արձագանքել տեղի ունեցող այլանդակություններին։

Իմ ամբողջական համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով Հայաստանի ժուռնալիստների միությանն ու դրա նախագահ Սաթիկ Սեյրանյանին՝ տեղեկացնում եմ, որ AntiFake.am-ի թիմը եկող շաբաթվանից պլանավորում է իրականացնել լայն արշավ միջազգային կառույցներին տեղի ունեցողի մասին ազդարարելու և նրանցից կարծիք կորզելու համար։ Մեր աջակիցներին, որոնք գտնվում են Արևմտյան երկրներում, կոչ եմ անում, խնդրում եմ կազմակերպել պիկետներ (թեկուզ սակավամարդ) այդ երկրների համապատասխան գերատեսչությունների առջև, համառորեն անել ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ իրազեկվեն և կարծիք հայտնեն Հայաստանում մարդու իրավունքների և խոսքի ազատության դեմ տեղի ունեցող այս լկտի արշավի վերաբերյալ։ Վստահ եմ, որ գոնե ապագայի համար վերոգրյալ գործիքակազմն արդյունավետ է լինելու (հետո չասեն՝ չգիտեինք)։

Ռեժիմի կողմից այս ամենաթողությունը երկար չի կարող շարունակվել, և ինչ-որ պահի «զսպանակը պոռթկալու է», և սրա մասին բոլորից լավ գիտի ռեժիմի պարագլուխը, ու հենց այդ գիտակցումն է վերջինիս՝ խոսքից սարսափելու պատճառը։

Հ.գ. Տեղեկացա նաև, որ Armcomedy-ն եթեր է հեռարձակել «մի հրաշալի» զրույց խոսքի ազատության ոտնահարման, մարդկանց վրա թքելու, սեռական բնույթի բառապաշարի առաջամարտիկ և ընդամենը 4 օր առաջ մեզ հայհոյելուց հետո ուղիղ ցուցումով բանտ ուղարկած ալեն սիմոնյանի հետ։ Տեղյակ եմ նաև ալենի սիրելի բլոգերների արածի նկատմամբ հանրային արձագանքի մասին։ Մեզնից կարծիք էիք հարցնում Armcomedy-ի մասին և, հուսով եմ, դուք ստացաք ձեր հարցի պատասխանը և, ինչպես այսպիսի պարագաներում պահանջում է ժանրի կանոններն ու հանրային պահանջը՝ dislike և unsubscribe»: