Գազայի շուրջ ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը քայլ է իշխանությունը պաղեստինցիներին հանձնելու ուղղությամբ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունումը, որը հավանություն է տալիս Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրին, դարձել է կարևոր քայլ անկլավի նկատմամբ իշխանությունը պաղեստինցի ժողովրդին հանձնելու ճանապարհին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը հավանություն է տալիս նախագահ Թրամփի՝ 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրին, պատմական ուղենիշ է խաղաղ և բարգավաճ Գազայի հատվածի կառուցման ճանապարհին, որը կկառավարվի պաղեստինցի ժողովրդի, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ի կողմից», – գրել է Ռուբիոն։
Նա նաև հավելել է, որ ընդունված փաստաթուղթը թույլ է տվել առավելագույնս մոտենալ «Գազայի ապառազմականացմանը, ապաարմատականացմանը և կայունացմանը»։
«ԱՄՆ նախագահն առաջ է մղում տարածաշրջանում իրական, չափելի փոփոխություններ», – նշել է Ռուբիոն։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձևի օգտին, որը հաստատում է Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 20 կետից բաղկացած ծրագիրը։ Փաստաթղթի օգտին քվեարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը, Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել։
Ծրագրում ներառված է Միջազգային կայունացման ուժերի ստեղծումը, կառավարման անցումային մարմնի՝ Խաղաղության խորհրդի ստեղծումը։ Թրամփի խաղաղության ծրագրի առաջին փուլով հոկտեմբերի 10-ից Գազայի հատվածում հրադադար է հաստատվել, ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը կատարել են պատանդների և բանտարկյալների փոխանակում։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...