Խուդաթյանին կպարգևատրեն ավելի բարձր պաշտոնով
Վաղարշապատում կայացած ընտրությունները այնքան են բարձրացրել Նիկոլ Փաշինյանի տրամադրությունը, որ վերջինս որոշել է պարգևատրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ նրան նոր պաշտոնի նշանակելով։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, նրան առաջիկայում կարող են նշանակել փոխվարչապետ՝ Տիգրան Խաչատրյանի փոխարեն։ Փաշինյանն առանց այն էլ խիստ դժգոհ է Տիգրան Խաչատրյանի գործունեությունից, ավելի ճիշտ, անգործությունից։ Եթե Մհեր Գրիգորյանը ապահովում ՌԴ հետ կապը, հանդիպումներ ունենում ՀՀ ժամանած տարբեր պատվիրակությունների հետ, նաև զբաղվում սահմանազատման ու ապաշրջափակման հարցերով, ապա Խաչատրյանը, ըստ էության, ոչնչով զբաղված չէ։
Փոխվարչապետը նաև կտրականապես հրաժարվում է մասնակցել քաղաքական գործընթացներին, որևէ դեպքում իր աջակցությունը չի հայտնում անմիջական ղեկավարի գործողություններին։ Այս ամենը ՔՊ-ում լուրջ տարակուսանք է առաջացրել, և Փաշինյանին քանիցս հարցրել են այդ մասին։ Վերջինս էլ նշել է, թե մտածում է Տիգրան Խաչատրյանին փոխարինելու մասին, բայց դեռ որոշում չի կայացրել։ Թերևս, վերջին ՏԻՄ ընտրությունը փոխել է Փաշինյանի տրամադրվածությունը, և նա այդ պաշտոնի համար դիտարկում է հենց Խուդաթյանին, որի թեկնածությանը ՔՊ-ում կողմ են գրեթե բոլորը։ Խուդաթյանը հին ՔՊ-ական է, լավ հարաբերություններ ունի բոլոր ներկուսակցական խմբերի հետ, ակնհայտ սկանդալային պատմություններում չի հայտնվել, իսկ Վաղարշապատի ընտրությանն էլ «ջախջախիչ» հաղթանակ է տարել։
Միայն թե Փաշինյանը դեռ համապատասխան մարդ չունի ՏԿԵ նախարար նշանակելու համար, բայց փնտրում է։ Կառավարությունում փոփոխությունները միայն փոխվարչապետով չեն ավարտվելու։ Խոսակցություններ կան, որ առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան երկու՝ ԿԳՄՍ և առողջապահության նախարարները։ ԿԳՄՍ նախարարի պաշտոնին հավակնում է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, իսկ առողջապահության նախարար ցանկանում են նշանակել որևէ հայտնի բժշկի, պայմանով, որ վերջինս դառնա ՔՊ անդամ։
Տաթևիկ Ստեփանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...