Թեհրանում հայտարարել են, որ բանակցությունների համար սպասում են Վաշինգտոնի առաջին քայլին
Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ, բայց ինչպես նախկինում, չի դիտարկում ուրանի հարստացումից լիակատար հրաժարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ին ասել է Իրանի գերագույն առաջնորդի՝ արտաքին քաղաքականության գծով խորհրդական Քամալ Խարազին։
«Նրանք պետք է անեն առաջին քայլը՝ ցույց տալու համար, որ պատրաստ են համագործակցել մեզ հետ մեր կողմից առաջադրվող պայմաններով…. Սա պետք է հիմնված լինի իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա», – ասել է նա։
«Ցավոք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում դիվանագիտական փոխգործակցությանը, այլ նախընտրում է ուժ կիրառել իր նպատակներին հասնելու համար», – հավելել է Խարազին։
Նա ընդգծել է, որ Իրանի պայմանները բանակցություններ վարելու համար մնում են անփոփոխ՝ Թեհրանը չի հրաժարվի խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից կամ իր բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրից։
Հունիսին CNN-ը հաղորդել էր, որ Վաշինգտոնն առաջարկել է միջուկային գործարք, որի համաձայն ԱՄՆ-ն ներդրում կանի Իրանի քաղաքացիական միջուկային էներգետիկայի ծրագրում և կմիանա մի կոնսորցիումի, որը կհսկի Իրանում ցածր ակտիվությամբ ուրանի հարստացումն անորոշ ժամանակաշրջանում: Այս հնարավոր կոնսորցիումի մեջ, ԱՄՆ-ի պլանի համաձայն, կարող են մտնել Մերձավոր Արևելքի երկրները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ):
Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ իրենք բաց են ուրանի հարստացման կոնսորցիում ստեղծելու գաղափարի համար, բայց պնդել են, որ Իրանը պետք է հնարավորություն ունենա վերահսկելու իր սեփական ուրանի հարստացման կարողությունները:




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...