Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերն արդիական են նաև այսօր. Զախարովա
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև կնքված եռակողմ հրադադարի համաձայնագրերը շարունակում են արդիական մնալ։ Ռուսաստանը, իր հերթին, պատրաստ է շարունակել օգնել իր գործընկերներին փոխադարձաբար ընդունելի լուծման հասնելու հարցում; Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Ակնհայտ է, որ այսօր եռակողմ համաձայնագրերը (Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ ) չեն կորցրել իրենց արդիականությունը։ Ընդհակառակը, դրանք շարունակում են ձևավորել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի ճանապարհային քարտեզը։ Մեր կողմից մենք պատրաստ ենք շարունակել մեր գործընկերներին տրամադրել այն օգնությունը, որը նրանց անհրաժեշտ է Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների շահերից բխող փոխադարձաբար ընդունելի լուծման հասնելու համար»,-ասել է Զախարովան շաբաթական ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այդ ժամանակահատվածի իրադարձություններում Ռուսաստանի դերի մասին «ՌԻԱ Նովոստի» հարցին։
Դիվանագետը շեշտել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ջանքերն ուղղված են տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելուն։ Նա նաև հիշեցրեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ է, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցվել է թե՛ 2020, թե՛ 2023 թվականներին։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...