Մենք շատ հարցերի շուրջ ենք համաձայնվում, քան ես կարծում էի․ Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Նյու Յորքի նորընտիր քաղաքապետին
Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Զոհրան Մամդանին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ: Նրանց առաջին անձնական հանդիպումը շատ ավելի բարեկամական էր, քան սպասում էին լրագրողները՝ հաշվի առնելով, որ նախկինում երկու քաղաքական գործիչներն էլ խիստ էին արտահայտվում միմյանց մասին։ Այս մասին փոխանցում է bbc.com-ը։
Վաշինգտոնում BBC-ի թղթակցի փոխանցմամբ՝ Թրամփն իրեն շատ բարյացակամ է պահել։ «Մենք նրան կօգնենք»,-ասել Է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ ինքը եւ Մամդանին «համաձայն են շատ ավելի շատ հարցերի շուրջ, քա նա կարող էր մտածել»:
«Մենք մի ընդհանուր բան ունենք. երկուսս էլ մեծ հաջողություն ենք մաղթում մեր քաղաքին, որը մենք սիրում ենք»,-հայտարարել Է Թրամփը:
«Ես շատ եմ գնահատում նախագահի կողմից այն փաստը, որ մեր հանդիպման ժամանակ մենք կենտրոնացել ենք ոչ թե տարաձայնությունների վրա, որոնք քիչ չեն, այլ Նյու Յորքի բնակիչներին ծառայելու մեր ընդհանուր նպատակի վրա»,-ասել է Մամդանին:
Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված Մամդանին համոզիչ հաղթանակ է տարել նոյեմբերի սկզբին Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում։ Ընտրությունների նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ պետք է թույլ չտալ իր ընտրությունը, և կոչ էր անում քվեարկել ոչ թե Մամդանիի, այլ Էնդրյու Կուոմոյի օգտին և Թրամփը Մամդանիի ընտրվելու դեպքում խոստանում էր կրճատել դաշնային ֆինանսավորումը։
Մամդանին իրեն Դեմոկրատական սոցիալիստ է անվանում և համարվում է բավականին ձախակողմյան քաղաքական գործիչ. նա, ի թիվս այլ բաների, հանդես է գալիս պետական մթերային խանութների համակարգի ստեղծման օգտին, պաշտպանում է փոքրամասնությունների և ներգաղթյալների իրավունքները, ինչպես նաև խիստ քննադատում Է Իսրայելին:




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...