Բանտ գնալու իրենց հերթին սպասողներն ունեն մեկ ճանապարհ` ճշմարտությունն ասելու և մեղմելու խորը ցավը
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մինչ հասարակությունը քննարկում է 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներն ու փնտրում իր հարցադրումների պատասխանները, դրա որոշումներին և մանրամասներին տիրապետող բարձրաստիճան զինվորականների ճնշող մեծամասնությունը լռում է:
Ավելին, նրանցից ոմանք այս իշխանության ստեղծած հանձնաժողով էլ գնացին կամ դրա պատրաստակամությունն էլ հանձնեցին, սակայն հարկ չհամարեցին դրա մասին խոսել հասարակության առաջ:
Լռողներից Ջալալ Հարությունյանին որպես «վարձատրություն» բանտ ուղարկեցին, շատերը տարբեր քրեական գործերով են անցնում, սակայն թեմայից տեղյակ զինվորականներից մի քանիսն են խոսել, այն էլ` խիստ սահմանափակ չափով:
Տանը լուռ նստելու և բանտ գնալու իրենց հերթին սպասողներն ունեն մեկ ճանապարհ` ճշմարտությունն ասելու և որոշակի առումով մեղմելու այն խորը ցավը, որն առկա է հասարակության ներսում:
Թե չէ իրենց ենթակա հրամանատարներին, զորքին իշխանությունն ինչում ասես չի մեղադրում, զրպարտում, վիրավորում է, իսկ իրենք տարօրինակ լռություն են պահպանում` դրանով ապահովելով իշխանության լկտիությունն ու քողարկում իրական հանցագործությունները»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...