ՔՊ-ականները կարկամում են, երբ ասում ես՝ ցույց տվեք ձեր «խաղաղության» փաստաթղթի նման այլ թուղթ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է. «Նայենք Ուկրաինային առաջարկված խաղաղության պլանին՝ ոչ թե լավ կամ վատ անվանելու համար, այլ մեկ այլ չափանիշով։
Եթե կարդացել եք այդ փաստաթղթի կետերը, առաջին փաստը, որ աչքի է ընկնում՝ կոնկրետությունն է՝ չափելի, իրավական ձևակերպումներով և հստակ մեխանիզմներով։
Իսկ հիմա հարցը․ եթե այսպես կարելի է, ինչո՞ւ դա հնարավոր չի մեր դեպքում։ Գուցե ամբողջ «գաղտնիքն» այն է, որ Փաշինյանը նախընտրել է միջնորդներ ներգրավելու փոխարեն կատարել Ալիևի հերթական պահանջը և բանակցել ուղիղ Ադրբեջանի հետ՝ առանց միջնորդների։
Թրամփի փաստաթղթի օրինակով պարզ երևում է, թե ինչպիսի կոնկրետություն կարող է ունենալ խաղաղություն անունը կրող փաստաթուղթը։
Այդպիսի փաստաթուղթը պարտադիր պարունակում է՝
- հստակ անվտանգային երաշխիքներ
Օրինակ, Ուկրաինային արված առաջարկի դեպքում գրված է՝ Ուկրաինան ստանում է անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ից,
Մեր դեպքում բացակայում է որևէ երաշխիք
- տարածքային հարցերի հստակեցում և դրանց միջազգային վերահսկողություն
Փաթեում առաջարկվում է հստակ (անվանական) լուծում տարածքային հարցերի համար, կողմերը պարտավորվում են ուժով չխախտել այդ պայմանավորվածությունը, ոչ թե հարցը թողնում են երկու երկրների միջև գործող ինչ-որ հանձնաժողովի տիրույթում,
- հումանիտար պարտավորություններ,
կողմերը պարտավորվում են փոխանակվել բոլոր գերիներով, մեր դեպքում այդ հարցին որևէ անդրադարձ չկա
- դիտարկման, վերահսկման և խախտումների դեպքում պատժիչ մեխանիզմներ
Վերահսկողությունը իրականացնում է «Խաղաղության խորհուրդը»՝ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, խախտումների դեպքում՝ պատժամիջոցներ:
Մեր դեպքում նման որևէ մեխանիզմ բացակայում է։
Արդյունքում մենք ունենք նախաստորագրած «թշնամական հայտարարությունների դիվանագիտական ձևակերպումներով թուղթ», որն անվանում են «խաղաղության պայմանագիր»։
Այնտեղ չկա առանձին անվտանգային բաժին, չկա երաշխիքների մեխանիզմ, չկա սահմանների հստակեցում, չկա երրորդ կողմի վերահսկողություն, չկա որևէ ուժի պատասխանատվություն։ Այսինքն՝ չկա այն ամենը, ինչը որևէ պետության համար նվազագույն պայման է «խաղաղություն» կոչվող փաստաթուղթ ստորագրելու համար։
Հենց դա է պատճառը, որ ՔՊ-ականներն ամեն անգամ կարկամում են, երբ ասում ես, ցույց տվեք ձեր բանակցած ու նախաստորագրած «խաղաղության» փաստաթղթի նման որևէ այլ խաղաղության փաստաթուղթ»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...