ԱՄՆ փոխպետքարտուղարը շոկի է մատնել Փաշինյանին
Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շոկի մեջ են ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի տարածաշրջանային այցից։ Հիշեցնենք, Հուքերը ժամանել էր Հայաստան, հանդիպումներ ունեցել մի քանի պաշտոնյաների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ, եղել նաև Վրաստանում և Բաքվում, որտեղ ևս քննարկումներ էր ունեցել, ընդ որում ամերիկյան կողմը հատուկ նշել էր, որ բոլոր 3 երկրներում էլ քննարկել են այսպես կոչված «Թրամփի ուղու» հարցը։
Ամենատհաճ բանը, որ փաշինյանական իշխանությունը լսել է փոխպետքարտուղարի շուրթերից, այն է, որ «Թրամփի ուղին» կառավարող կոնսորցիումը չի լինելու միայն հայ-ամերիկյան։ Ըստ էության, ամերիկյան կողմը զգուշացրել է, որ այդ կոնսորցիումը պետք է լինի առնվազն երեք կողմերով։ Թեպետ Վաշինգտոնը ցանկանում է, որ երրորդ կողմը լինի Թուրքիան, բայց և հասկանում է, որ դա կարող է լրջագույն հակազդեցություն առաջացնել հայ հանրության մոտ, ուստի Վաշինգտոնը բոլորովին դեմ չէ, որ կոնսորցիումի մեջ իր մասնաբաժինն ունենա նաև Ռուսաստանը, ավելին, անվտանգությունը ապահովի հենց ռուսական միջոցներով։ Եվ քանի որ Հայաստանի մասնակցությունը շատ սիմվոլիկ է, պաշտոնական Երևանն այլևս իրենից ոչինչ չի ներկայացնում, ըստ էության, այդ կոնսորցիումը կառավարվելու է Ռուսաստանի և Ամերիկայի համատեղ ջանքերով։
Ամերիկյան կողմից էլ հասկանում են, որ տարածաշրջանում անվտանգությունը կարող է ապահովել միայն Մոսկվան՝ Թուրքիայի գործոնը բացառելով։ Եվ այժմ թե փաշինյանական իշխանությունը, որը բոլոր ջանքերը գործադրել է Ռուսաստանի տարածաշրջանից դուրս մղելու համար, ինքն էլ հայտնվել է շոկային իրավիճակում, չհասկանալով, թե ինչ է տեղի ունենում։ Իսկ իրականում տեղի ունեցածը զուտ ռեալպոլիտիկի դրսևորում է, որտեղ հայկական կողմին առանձնապես ոչինչ չեն էլ հարցնում։
Տաթևիկ Ստեփանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...