Թրամփը հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման
Անցած շաբաթվա ընթացքում իմ թիմը հսկայական առաջընթաց է գրանցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի հարցում (Պատերազմ, որը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի): Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Անցյալ ամիս 25,000 զինվոր զոհվեց: Միացյալ Նահանգների կողմից մշակված 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը կատարելագործվել է՝ երկու կողմերի լրացուցիչ մասնակցությամբ, և մնացել են միայն մի քանի անհամաձայնության կետեր: Այս խաղաղության ծրագիրն ավարտին հասցնելու հույսով ես հանձնարարել եմ իմ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին հանդիպել ՌԴ նախագահ Պուտինի հետ Մոսկվայում։
Միևնույն ժամանակ բանակի քարտուղար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինական կողմի հետ: Ես տեղյակ կլինեմ գրանցված ողջ առաջընթացի մասին՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ռազմական նախարար Փիթ Հեգսեթի և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի հետ միասին: Հուսով եմ՝ շուտով կհանդիպեմ Զելենսկու և Պուտինի հետ, բայց միայն այն ժամանակ, երբ այս պատերազմի ավարտի համաձայնագիրը վերջնական լինի կամ գտնվի իր վերջնական փուլում:
Շնորհակալություն այս շատ կարևոր հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար, և եկեք բոլորս հուսանք, որ խաղաղությունը կհաստատվի որքան հնարավոր է շուտ։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...