Չերկնչե՛ք չարի բազմությունից և բազմահնար գործերից, ասում եմ ձեզ՝ մի՛ վախեցեք․ Բագրատ Սրբազան
Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյանն ուղերձ է հղել խորհրդարանական լսումների մասնակիցներին, որն ԱԺ ամբիոնից կարդաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելիներ, նախ ցանկանում եմ իմ և բոլոր քաղաքական, ավելի ճիշտ՝ Հայրենիքի ազատության համար բանտարկյալների անունից գնահատել, քաջալերել և իմ բարեմաղթանքները հղել բոլորիդ՝ կազմակերպված լսումների առիթով՝ նախաձեռնող խմբակցություններին և մասնակիցներին։
Ինձ համար մեկ բան չափազանց հստակ է՝ որ այս լսումները և նմանատիպ մյուս բոլոր գործողությունները ոչ թե իմ կամ մեր մասին են՝ այլ կալանավորված, շղթայված և թշնամական գերության մեջ գտնվող մեր Հայրենիքի, մեր պետության ազատագրության մասին, «քանզի արդարև, երբ Աստված Ինքն է մեզ արդարացնում, ոչ ոք չի կարող մեզ դատապարտել» (Սբ. Գրիգոր Նարեկացի)։ Իմ և մեր ազատությունը ոչ ոք չի կարող ո՛չ կաշկանդել, ո՛չ սահմանափակել, ո՛չ էլ նրանից զրկել։ Ազատությունն այնտեղ է, որտեղ Աստծո Հոգին է։
Մենք գիտենք՝ ինչու ենք կալանավորված, բայց միթե՞ այլ կերպ հնարավոր էր։
Ի վերջո, չարիքը պիտի պարտվի, որովհետև այն չի կարող պարզապես հաղթել արդարությանը, ճշմարտությանը, հաշտությանը և սիրուն, որոնց կարիքը մենք ունենք առավել քան երբևէ։
Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ում համար չկա անձնական հավակնություն և շահեր, ձեր համատեղ սիրո և միության ջանքերով, համախոհ գործակցությամբ, բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին։
Մեր խոցոտված, արյունոտված համբուրելի Մայրը՝ մեր Հայրենիքը, հայացքը յուրաքանչյուրիս հառած սպասում է Իր երջանիկ ազատագրությանը։
Չերկնչե՛ք չարի բազմությունից և բազմահնար գործերից՝ այո՛, մի վախեցե՛ք, ասում եմ ձեզ՝ մի՛ վախեցեք, ոչինչ ավելի չէ, քան մեր պատիվը, անունը, ժառանգությունը, քան մեր երազներն ու իղձերը, որոնք ավելի են, քան նույնիսկ մեր կյանքը։
Կրկին անգամ մեր սերն ու քաջալերանքը ձեզ։
Մեր հաղթանակն այլընտրանք չունի…»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...