ՔՊ-ն խայտաբղետ ցուցակ կունենա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս օրերին խիստ զբաղված է իր ընտրական ցուցակների համար առաջադրումներով։ Մեկ–երկու օր անց առաջադրվելու ժամկետը կավարտվի, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ գործող Ազգային ժողովի խմբակցությունից շատ պատգամավորներ չեն լինի հաջորդ խորհրդարանում, քանի որ չեն առաջադրվել ՔՊ ընտրական ցուցակի համար։ Մասնավորապես հայտնի են պատգամավորներ Լենա Նազարյանի, Քրիստինե Պողոսյանի, Շիրակ Թորոսյանի և Խաչատուր Սուքիասյանի չառաջադրվելու մասին։
Ըստ ամենայնի, Լենա Նազարյանը, ով մտերիմ հարաբերություններ ունի Աննա Հակոբյանի հետ, այլ ոլորտ է տեղափոխվում։ Միգուցե այլ ոլորտ տեղափոխվի նաև Շիրակ Թորոսյանը։ Խաչատուր Սուքիասյանն ընդհանրապես չի ցանկանում լինել խորհրդարանում։ Վերջինս արդեն բավականին լուրջ թիմ է ձևավորել ՔՊ ներսում, որի համար անձամբ լոբբինգ է անում և ֆինանսապես օգնում, և իր խորհրդարանում գտնվելը ժամանակի զուր վատնում է համարում։
Միայն Քրիստինե Պողոսյանն է, որին «Քաղպայմանագրում» պարզապես ցանկանում են պատժել։ Չորս տարի շարունակ այս պատգամավորը օրենսդրական որևէ նախաձեռնությամբ, որևէ ակտիվությամբ հանդես չի եկել և չի պաշտպանել փաշինյանական թեզերը, թեև ժամանակին համարվում էր Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր զինակիցներից մեկը։ Ավելին, Քրիստինե Պողոսյանը նաև մտերիմ հարաբերություններ ունի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ և մի քանի անգամ հրապարակավ աջակցություն է հայտնել վերջինիս, և այդ կապակցությամբ էլ Փաշինյանը հայտարարել է, թե չի ցանկանում Պողոսյանին տեսնել խորհրդարանում։
Մեր տեղեկություններով, գործող կազմից մեկ տասնյակից ավելի պատգամավորներ չեն լինի նոր ընտրացուցակում։ Շատերն էլ, որ անկուսակցականներ են և ստիպված էին 1․5 միլիոն դրամ վճարել ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար, արդեն իսկ դիմում են ներկայացրել ՔՊ կուսակցության անդամ դառնալու նպատակով, որպեսզի վճարեն ընդամենը կես միլիոն դրամ։ Արդյունքում՝ ՔՊ ընտրական ցուցակը բավական խայտաբղետ է լինելու՝ նոր անուններով հագեցած։ Բայց ցուցակն առավելապես հայտնի կդառնա արդեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
Գարնանը տեղի է ունենալու արտահերթ համաժողովը, որտեղ կուսակցության պատվիրակներն ընտրելու են միայն առաջին 30 համարներին՝ բնական է՝ Փաշինյանի առաջարկով, իսկ ցուցակի մյուս անունները Փաշինյանն անձամբ է գրելու՝ ընդ որում ոչ թե սեփական կուսակիցների, այլ արևմտյան երկրների դեսպանատների օգնությամբ։
Տաթևիկ Ստեփանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...