Եպիսկոպոսաց ժողովը թեժ է անցել
Երեկ Մայր Աթոռում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որի վերաբերյալ մինչ այս պահը պաշտոնական տեղեկություններ հայտնի չեն։ Մամուլում տարբեր լուրեր են շրջանառվում այն մասին, թե ինչ են քննարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու եկեղեցու բարձրաստիճան հոգևոր հայրերը։
Հիշեցնենք, օրեր առաջ իշխանական շրջանակները նամակ էին տարածել, որտեղ մի խումբ բարձրաստիճան եպիսկոպոսներ պահանջել էին Կաթողիկոսից կասեցնել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանի պաշտոնավարումը, քանի դեռ քննություն է ընթանում նրան վերագրվող սկանդալի շուրջ։ Ժողովից հետո դուրս եկող հոգևորականները հրաժարվում էին պատասխանել լրագրողների հարցերին, բայց ակնհայտ էր, որ բոլոր այն հոգևորականները, որոնց անունները կապվում են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած գործընթացների հետ, չափազանց տխուր և հուսահատ տեսք ունեին։
Փաշինյանին հաջողվել էր մի խումբ բարձրաստիճան հոգևորականների քաշել իր կողմը՝ համոզելով, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահընկեց անելու ուղղությամբ, որից հետո էլ տարբեր հոգևորականների շռայլ խոստումներ է տվել։ Մեկին խոստացել է դեկանի պաշտոն, մյուսին՝ կաթողիկոսի, որոշներին՝ տնտեսական արտոնություններ, ինչպես նաև հայտնել, որ իր կողմն անցնելու դեպքում նրանց վերաբերյալ տարբեր տեղեկություններ ու կոմպրոմատներ չեն հրապարակվի։
Այնուհանդերձ, Կաթողիկոսի դիրքերն առայժմ բավական ամուր են, և հոգևոր հայրերի մեծամասնությունը չի ցանկանում խարխլել Գարեգին Երկրորդի դիրքերը։ Ուստի երեկ հենց այդ հոգևորականներին նկատողություն են արել Կանոնագիրքը խախտելու համար, զգուշացրել, որ նման կերպ շարունակվելու դեպքում կարգալույծ կհռչակեն ոչ միայն շարքային քահանաների, այլև բարձրաստիճան հոգևորականների և թեմերի առաջնորդների։ Ըստ ամենայնի, եկեղեցին և նրա ղեկավարությունն արդեն հասկացել են, որ Փաշինյանի հետ քաղաքական առճակատման պայմաններում գործում է միայն կոշտ և նախահարձակ մարտավարությունը, և հենց այդպես էլ վարվելու են։
Լուսինե Բադալյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...