Ինչպես է իշխանությունը շահագործում «պատերազմ թե խաղաղություն» դիլեման․ Դումիկյան
«Ինչպես է իշխանությունը շահագործում «պատերազմ թե խաղաղություն» դիլեման
Վերջին ամիսներին Հայաստանի իշխանական բևեռն ակտիվորեն տարածում է այն թեզը, թե գործող ուժին առաջիկա համապետական ընտրություններում չվստահելը կարող է երկիրը կանգնեցնել պատերազմի վտանգի առաջ։ Այս պնդումը ոչ այլ ինչ է, եթե ոչ հանրությանը վախի ներքո պահելու և ընտրական գործընթացը մանիպուլացնելու փորձ։
Նախ՝ Հայաստանի ներկայիս անվտանգային միջավայրը, հաշվի առնելով վերջին տարիների ծանր ռազմական ու դիվանագիտական կորուստները, որևէ կերպ չի ենթադրում նոր պատերազմ սկսելու կամ տարածաշրջանային հավակնություններ ունենալու հնարավորություն։ Երկրորդ՝ ղարաբաղաադրբեջանական առաջին պատերազմից հետո ընթացող բանակցային գործընթացի ողջ իմաստը տարածաշրջանում կայունություն և երկարաժամկետ անվտանգություն հաստատելն էր, սակայն գործող իշխանությունը այդ հնարավորությունը փաստացի մսխեց։
Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ Ադրբեջանի ներկայիս պահանջներն ուղղված չեն լայնամասշտաբ նոր պատերազմի հրահրմանը։ Դրանք ավելի շուտ ճնշման գործիքներ են, որոնք Բաքուն կիրառում է՝ ելնելով այն հաշվարկից, որ Հայաստանում գործող իշխանությունը չունի բավարար հանրային աջակցություն և, շարունակական պարտությունների հետևանքով, զուրկ է նվազագույն դիմադրողականությունից։
Այս իրողությունն ամրապնդում է Ադրբեջանի այն համոզվածությունը, որ կարող է անընդհատ նոր պահանջներ ներկայացնել՝ չբախվելով պատշաճ դիմակայության։ Իսկ ՀՀ իշխանությունները, պետության դիրքերն ամրապնդելու փոխարեն, «խաղաղություն, թե պատերազմ» կեղծ դիլեման վերածել են հասարակության վրա հոգեբանական ճնշման գործիքի՝ ծառայեցնելով այն իրենց քաղաքական շահերին։
Հայաստանը կանգնած է բեկումնային փուլի առջեւ։ Այսօր առավել քան երբևէ կարևոր է, որ հանրությունը առաջնորդվի սթափ դատողությամբ, ոչ թե վախի վրա հիմնված քարոզչությամբ։ Վախի միջոցով իշխանության պահպանումը չի կարող ծառայել պետության անվտանգությանն ու զարգացմանը։
Ուստի, առաջիկա ընտրությունները հնարավորություն են ոչ միայն ձևավորելու արդյունավետ և պատասխանատու իշխանություն, այլ նաև մաքրելու հանրային դաշտը կեղծ հակադրություններից, մոլորեցնող թեզերից ու քաղաքական տեխնոլոգիաներից, որոնք խաթարում են հասարակական կայունությունն ու միասնականությունը»։
Տիգրան Դումիկյան
Քաղաքական վերլուծաբան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...