Ֆուտբոլային լեգենդ Նիկիտա Սիմոնյանը՝ հայ–ռուսական սպորտային հարաբերությունների զարգացման առաջնորդ (տեսանյութ)
Նոյեմբերի 23-ին սպորտային Ռուսաստանը արթնացավ լռության մեջ։ 98 տարեկանում կյանքից հեռացավ լեգենդար խորհրդային ֆուտբոլիստի, սպորտի ամենապայծառ խորհրդանիշներից մեկի՝ Նիկիտա Սիմոնյանը։ Մարդ, որը ոչ միայն խաղում էր ֆուտբոլ, այլ ձևավորում էր մի ամբողջ դարաշրջան՝ վերածելով մարզադաշտերը միասնության, հույսի և երազանքի տարածքի։
Նիկիտա Սիմոնյանը մեծ ավանդ է ունեցել հայ-ռուսական հարաբերությունների խորացման, զարգացման, ինչպես նաև երկու պետությունների ազգային ինքնության ամրապնդման գործում:
Հայ–ռուսական սպորտային հարաբերությունների զարգացման առաջնորդներից մեկը՝ ֆուտբոլային լեգենդ Նիկիտա Սիմոնյանը, երկար տարիներ եղել է երկու ժողովուրդների բարեկամական կապերի կենդանի կամուրջը։ Նրա անունը ոչ միայն խորհրդային ֆուտբոլի պատմության ցանկում է, այլև՝ հայ մարզական մշակույթի։
Վերջինս, լինելով հայ ժողովրդի զավակը, միևնույն ժամանակ վայելում էր ռուս ժողովրդի սերն ու ակնածանքը։ Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանի խոսքով՝ ֆուտբոլային լեգենդը հոսպիտալացվել է 20-ին՝ վատ ինքնազգացողության պատճառով, և այնտեղ մնացել է երեք օր։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»